FASHION

ZUHAIR MURAD-Ի ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ. 10 ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ «ԹԱՓԱՆՑԻԿ» ԶԳԵՍՏՆԵՐԸ

24. 01. 2019

ppp

Երեկ՝ հունվարի 23-ին, Փարիզում իր haute couture հավաքածուն է ներկայացրել է լիբանանյան հայտնի դիզայներ Zuhair Murad-ը: Այս սեզոն դիզայները, ում զգեստները մենք սովոր ենք տեսնել գլխավոր կարմիր գորգերին, հավատարիմ է մնացել իր ոճին:

Ներկայացվել են դիզայների համար ավանդական դարձած թափանցիկ գործվածքներ ու հարուստ դեկոր:

Ճայերի ձայների ներքո մոդելները հայտնվել են պոդիումին օվկիանոսի բոլոր երանգների երեկոյան զգեստներով՝ գիշերային կապույտից մինչև արևածագի վարդագույն:

Ծովային թեման շարունակել են մանրամասն մտածված դետալները՝ ծովախեցիներից մինչև ջրահարսների պոչ հիշեցնող զգեստներ:

Եվս մեկ հատկանշական էլեմենտ՝ խոշոր բանտեր՝ իրանին ու ուսերին:

1

3

4

5

6

7

8

9

10

500