SHOW BISS

«WALKING OUT». ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ (VIDEO)

12. 03. 2019

53439511_308127496541527_2359862818645213184_n

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քիչ ժամանակ է մնացել: Այս տարի Հայաստանը մրցույթին ներկայացնում է երգչուհի Սրբուկը:

Երգչուհին ներկայացրել է  եվրատեսիլյան՝ «Walking Out» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

Երգի երաժշտության հեղինակներն են Lost Capital-ը (Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Պետրոսյան) և Tokionine-ը (Դավիթ Բադալյան):  Խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։

Երգչուհին նշել է, որ երբ առաջին ագմա լսել է երգի մեղեդին, իր աչքերի առջև կյանքի որոշ դրվագներ են անցել, որոնք ակտուալ են մինչ այսօր. «Ու ես հասկացա, որ հենց այդ ներսիս կռիվն ու զգացողություններիս պայքարը պետք է լինի այն երգում, որով շատերին ու ինքս ինձ ուզում եմ ասել` մի՛ սպանիր սերը, բայց մի՛ թող, որ այն սպանի քեզ»:

Նշենք, որ Սրբուկը ելույթ է ունենալու մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։