FASHION

STREET STYLE. ԱՅՍ ԱՇՆԱՆ ԱՄԵՆԱՆՈՐԱՁև ԿԵՐՊԱՐՆԵՐԸ (PHOTO)

22. 08. 2018

3-1

 

Համաշխարհային պոդիումներին արդեն վաղուց կայացել են 2018-2019 թթ. աշուն –ձմեռ հավաքածուների ցուցադրությունները: Դրանից ելնելով՝ կարելի է հետևություն անել, թե ինչպիսի իրեր ու կերպարներ են այս աշուն նորաձև լինելու: Այպիսով, ի՞նչ ընտրել street style-ի համար:

 

Ոճային վանդակ: Դիզայներներն այնքան են սիրել այս պրինտը, որ օգտագործել են գրեթե բոլոր ցուցադրությունների ընթացքում: Ընդ որում, հարկավոր է ընտրել ոչ թե սովորական տարբերակ, այլ այնպիսի, որը համադրում է մեծը փոքրի հետ:

1 (1)

Կոստյում: Նորաձև են ազատ ոճի ու ձևածքի տարբերակները: Դրանք հիանալի համապատասխանում են առօրյա կերպարին: Համադրեք դրանք շապիկների, բլուզների, տոպերի հետ:

2 (1)

Կիտրոնի երանգ: Ուշադրություն դարձրեք այս երանգի հագուստներին, դրանք անչափ նորաձև են լինելու: Եթե հագուստի առումով այդքան համարձակ չեք, ապա կարող եք ընտրել այս երանգի կոշիկ կամ պայուսակ:

3 (1)

Սպորտային կոշիկներ: Սպորտային կոշիկները հիանալի տարբերակ են street style-ի համար: Դրանք ոչ միայն հարմարավետ են, այլ նաև ոճային կերպար ստանալու գլխավոր նախապայմաններից մեկն են հանդիսանում: Կրեք դրանք ինչպես տաբատների, այնպես էլ զգեստների ու կիսաշրջազգեստների հետ:

32503826_553918611671090_1758175189381677056_n

Ջինսեր: Ոչ մի տարի street style-ը չի կարողացել առանց ջինսերի, այս տարին ևս բացառություն չէ: Տաբատներից բացի ձեռք բերեք ջինսե բաճկոններ, ժակետներ, զգեստներ, վերնաշապիկներ:

17125831_242012149593482_3406415665710497792_n

Գործված իրեր: Անհնար է ոճային կերպար ստանալ առանց գործված իրերի: Զգեստները, սվիտերները կամ կարդիգանները ձեր կերպարին կանացիություն կհաղորդեն:

iqS39OExWYk