SHOW BISS

«NA NA NA». ՍՐԲՈՒԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ԱՆՀԱՅՏ ԲԱԺԱՆՈՐԴ»-Ի ՍԱՈՒՆԴԹՐԵՔԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

30. 09. 2019

image

Սրբուկը ներկայացրել է իր նոր «Na na na» երգի տեսահոլովակը: Երգչուհին կատարել է «Անհայտ բաժանորդ» ֆիլմի սաունդթրեքը:

Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:

Նշենք, որ «Անհայտ բաժանորդ» ֆիլմն արդեն ցուցադրվում է կինոթատրոններում:

Ֆիլմի ռեժիսորը Արշո Հարությունյանն է: Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը Բաբկե Չոբանյանը: