GIRLS

MAKEUP-Ի 4 ՍԽԱԼ, ՈՐՈՆՑՈՎ ԾԵՐ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱՍ (PHOTO)

07. 06. 2019

ba1282be6f3988cb00abff483b9e9b48

Դիմահարդարումը կարող է ինչպես հիանալի ընդգծել քո առավելությունները, այնպես էլ ի ցույց դնել թերությունները: Ամեն ինչ կախված է գրագիտությունից:

Խուսափիր դեմքի դիմակից: Տոնային քսուկն ու դիմափոշին անփոխարինելի են թերությունները ծածկելու հարցում: Բայց շատ աղջիկներ շատ են տարվում դրանով: Երբ քսուկը չափազանց շատ է, իսկ վրայից էլ ծածկվում է դիմափոշու հաստ շերտով, ապա այնպիսի տպավորություն է, թե կարծես դեմքի վրա դիմակ կա:

Դեմքի գույն: Տոնային քսուկը նաև կարող է փոխել դեմքի գույնը՝ դեպի վատը, եթե այն սխալ է ընտրված: Հատկապես, եթե ընրված է դեմքի գույնից մուգ երանգ, ապա քո տարիքից ավելի մեծ կերևաս:

Ավելորդ թարթիչաներկ՝ թարթիչներին: Ցանկանալով որքան հնարավոր է լավ ներկել թարթիչները՝ մենք չենք էլ նկատում, թե ինչպես ենք այդ ընթացքում չափն անցնում: Արդյունքում հին կոսմետիկայի էֆեկտ է ստացվում; Նման թարթիչներով աչքերն այլևս հանելուկային ու հմայիչ տեսք չունեն:

Մուգ շուրթեր: Սեփական յուրահատկությունն ընդծելու համար մենք երբեմն կարող ենք չարաշահել մուգ գույնի շրթներկը: Այն բոլորովին հակառակ էֆեկտն է տալիս: Հատկապես ուշադիր եղիր շագանակագույնի երանգների դեպքում: