BLOG

«LIKA BEAUTY & FASHION STUDIO»-Ն ՏՈՆԵՑ ԻՐ 10 ԱՄՅԱԿԸ

28. 10. 2015

12179989_538638399626098_1330049113_n

Հոկտեմբերի 23-ին՝ երևանյան ժամանցի վայրերից մեկում, իր գործունեության 10 ամյակն էր նշում «LIKA BEAUTY & FASHION STUDIO»-ն: Արդեն տասը տարի է, ինչ Կիևյան 18 հասցեում գտնվող խնամքի և նորաձևության սրահն իր ծառայություններն է մատուցում թե՛ կանանց և աղջիկներին, և  թե՛ տղամարդկանց:

Վարսահարդարում, դիմահարդարում, մատնահարդարում, կոսմետոլոգիա, մազահեռացում ինչպես նաև ցանկացած տեսակի հագուստի պատվեր. այս ամենը կարող եք համատեղել մեկ վայրում, որտեղ ապահովում են բարձրակարգ մոտեցում և որակ:

«LIKA BEAUTY & FASHION STUDIO»-ի տնօրեն Լիկա Հակոբյանի խոսքերով՝ սրահի «երկարակեցության» գաղտնիքներից մեկը կայանում է նրանում, որ հենց ինքը` Լիկան, ունի ոճաբանի մասնագիտություն և գրեթե բոլոր աշխատակիցները նրա սաներն են: Խոսելով նպատակների մասին` Լիկան նշեց, որ իր վաղեմի նպատակներից մեկն ատելյե ունենալն էր, ինչն արդեն մի քանի ամիս իրականություն է.

«Հետագայում շատ կցանկանայի ունենալ ևս  մեկ խնամքի և նորաձևության սրահ, սակայն, ցավոք, Հայաստանում  լավ մասնագետները քիչ են»,- խոստովանեց սրահի տնօրեն Լիկա Հակոբյանը:

Երեկույթին ներկա էին «LIKA BEAUTY & FASHION STUDIO»-ի աշխատակազմի անդամները, ովքեր նշեցին, որ իրենք աշխատում են միահամուռ ուժերով, ինչն էլ իր հերթին ապահովում է սրահի ջերմ մթնոլորտը.

«Մենք հարազատի նման ենք միմյանց հանդեպ, ջերմ ու հոգատար: Բոլորիս մաղթում եմ, որ այս հատկությունը միշտ լինի մեր անձնակազմում»,- նշեց սրահի մենեջեր Ույիչ Լյուբիցան:

CITRUSBLOG.TV-ին սիրով շնորհավորում է «LIKA BEAUTY & FASHION STUDIO»-ին և ցանկանում նորանոր հաջողություններ: