SHOW BISS

INTSAGRAM-Ի 5 ԱՄԵՆԱՃԱՅԻՆ ՈՒ ՆՈՐԱՁԵՎ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ (PHOTO)

20. 09. 2019

60348628_115724499660341_9108386414516101840_n

Instagram-ն արդեն վաղուց դադարել է լինել միայն սիրելի ուտեստների ու միանման սելֆիների հարթակ: Այսօր insta-տիրույթում կարելի է ինքնաարտահայտվել, կատարելագործվել, զբաղվել բիզնեսով, զարգանալ ու այդպես շարունակ:

Հայուհիներն, իհարկե, չեն մոռանում նաև ոճի ու նորաձև look-երի մասին: Հենց դրանք էլ այսօր Citrus.am-ի դիտակետում են:

Մենք առանձնացրել ենք instagram-ի 5 ամենաոճային հայուհիներին: Հիշեցնում ենք, որ մեր հավաքածուն կարող է չհամընկնել ընթերցողների կարծիքի հետ:

Գայանե Գևորգյան: Կամ պարզապես styledbygaia. Գայանեն  ոճաբան է, ով աչքի է ընկնում իր յուրահատուկ ու հագեցած էջով: Նրա  ամենօրյա look -երն իսկապես ոգեշնչում են: Նա հաճախ է կազմում հետաքրքիր խորհուրդներ ու ներկայացնում դրանք իր հետևորդներին: Ոճաբանը սիրում է համարձակ համադրություններ ու էլեգանտություն:

gaya1

gaya2

Մարիաննա Քոքչյան: Նույն ինքը` Wing_21: Ինսթագրամի հայկական տիրույթի, թերևս, ամենահայտնի բլոգերն աչքի է ընկնում իր վառ կերպարներով: Մարիաննան ֆոտոմոդել է, ով համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ:

wing1

wing2

Աննա Սալոմե: Նորաձևության մարքեթինգի մասնագետն, իհարկե, չի կարող չունենալ ոճային ու նորաձև տեսք: Աննան աչքի է ընկնում պիջակների հանդեպ իր սիրով: Նա նախընտրում է էլեգանտ ու գործնական ոճերի համադրություն: Եթե սիրում ես պարզ մինիմալիզմ, ապա կոգեշնչվես նրա կերպարներով:

anna salome1

anna salome2

Ալվինա Ամիրյան: Alvuwki. հենց այս անունով գիտի նրան ողջ Instagram -ը, որտեղ նա հայտնի է ուտելու, պարելու ու ավտոմեքենա վարելու իր մեծ սիրով: Ալվինայի յուրաքանչյուր տեսանյութ ու լուսանկար միանգամից մեծ թվով մեկնաբանությունների ու հավանումների է  արժանանում: Մեկնաբանություններում հաճախ կարելի է տեսնել բացասական, նույնիսկ վիրավորական արտահայտություններ: Բայց նա շարունակում է երգել, պարել, ուրախանալ ու ներկայանալ իր համարձակ կերպարներով:

alvina1

alvina2

Աննա Դովլաթյան: Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը ոչնչով չի զիջում նորաձևության բլոգերներին: Նա միշտ ներկայանում է կանացի ու ոճային կերպարներով: Իսկ իսնթագրամյան էջն Աննան վարում է հատուկ ընտրված գույների ու տրամադրության մեջ:

ana dovlatyan1

anna dovlatyan 2