INSTAGRAM-Ի ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ «ՏԱՏԻԿԻ» ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

collage

 

Հնարավոր է, դուք արդեն ծանոթ եք համացանցի ամենավառ բլորգերներից մեկին՝ Ժակլին Բերիդոյին: 2018թ. նա  ճանաչվել է Instagram-ի ամենասեքսուալ կին: Նա իսկապես արժանի է այդ կոչմանը. չնայած նրան, որ Ժակլինն այս տարի 50 տարեկան է դառնում, նրա տեսքը շքեղ է: Նա ունի դուստր և 2 թոռնուհի: Նայելով Ժակլինին՝ հասկանում ես, որ տարիքն ընդամենը թիվ է:

33155885_2075790345828938_4524627052812304384_n

35459696_615137755533953_3261542042244743168_n

Մոդելի էջը շատ հայտնի է համացանցում, դիտելով նրա լուսանկարները՝ անկախ քեզանից նախաձում ես նրա նուրբ կազմվածքին, վառ արտաքին տեսքին և անսահման լավատեսությանը:

36026693_374112086448025_3419231706387841024_n

36779771_190743198449092_3849836936982167552_n

Ժակլինը ծնունդով Սերբիայից է, այժմ ապրում է Իտալիայում: Ահա թե ինչ է պատմում նա իր մասին. «Ես տատիկ եմ, դա իմ սիրելի դերն է: Ընտանիքն իմ կյանքն է. ես սովորեցրել եմ թոռնուհիներիս լողալ, վարել: Միշտ ասում եմ նրանց, որ եթե մի բան այնպես չգնա, զանգեք ձեր տատիկին: Տատիկ լինելն ինձ ստիպում է հպարտանալ իմ կյանքով: Երբ իմ թոռնուհիներն ինձ այդպես են դիմում, ես ծաղկում եմ: Ես շատ բան եմ նրանցից սովորում»:

32121768_210174776450609_8036861469926621184_n

36480125_274855476616263_2064163670459416576_n

Ինչպե՞ս է նրան հաջողվում կատարյալ տեսք ունենալ, ո՞րն է աշխարհի ամենաերիտասարդ տատիկի գաղտնիքը: Instagram-ի աստղը պատմել է, որ ողջ գաղտնիքը կայանում է սնվելու ու սպորտի մեջ. «Ես շատ միրգ եմ ուտում ու շատ ջուր եմ խմում…Ես ամեն օր ավոկադո եմ ուտում, չեմ ծխում ու ոգելից խմիչքներ չեմ խմում: Ես ուտում եմ ձուկ, ծովամթերք, միս ու բանջարեղեն: Օրական 45 րոպե ես մարզվում եմ մարզասրահում: Անհարժեշտ է ճիշտ սնվել: Եվ իհարկե, հոգ տանել հոգու մասին…»:

30086782_235758390495786_1955983876748738560_n

36085052_281043942636815_4708709729075986432_n