«IN MOOD »` ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՍՑԵ

DSC_0775“In mood”, այսպես է կոչվում Կոմիտաս 54 հասցեում գործող նորաբաց բուտիկը: “In mood”-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին, որին ներկա էին քաղաքի նորաձև աղջիկներն, ինչպես նաև CITRUSBLOG.TV-ն:

Բացման արարողության առաջին վայրկյաններից հյուրերի մոտ, ովքեր եկել էին նվերներով և գեղեցիկ ծաղկեփնջերով, ջերմ ու մտերմիկ տրամադրություն էր տիրում: Կարմիր ժապավենը կտրելուց հետո, բուտիկի տնօրեն Սիաննա Հովհաննիսյանը ներս հրավիրեց հավաքվածներին:

Հյուրերը մեծ ոգևորությամբ էին ուսումնասիրում խանութ-սրահի հավաքածուն, այնուհետև հավաքվելով CANDY BAR-ի շուրջ, իրենց բարեմաղթանքները հղեցին Սիաննային և, արդեն իսկ, իրենց սիրելի բուտիկին: Ի դեպ, բացման արարողության CANDY BAR-ը մեծ սիրով պատրաստել էր citrus studion-ն:

Սիաննա Հովհաննիսյանի խոսքերով, պատահական չէ, որ խանութին տվել են “In mood” անվանումը, քանզի սրահի դռներից ներս միշտ ուրախ և ջերմ տրամադրություն է տիրում, ինչով էլ հենց տարբերվում է “In mood”-ը մյուս բուտիկներից: Խանութ-սրահում ներկայացված են նորաձև հավաքածուներ Լիբանանից, Բուլղարիայից և Չինաստանից. «Այստեղ կանայք կարող են գալ և հագնվել ոտքից գլուխ, քանի որ մենք ունենք թե´ հագուստի, թե´ կոշիկի, թե՛բիժուտերիայի և թե´պայուսակի լայն տեսականի »,-CITRUSBLOG.TV-ի հետ զրույցում նշեց Սիաննա Հովհաննիսյանն` ավելացնելով, որ խանութում առկա տեսականին առանց տարիքային սահմանափակման է:

CITRUSBLOG.TV-ն ևս միանում է բոլոր շնորհավորանքներին` մաղթելով հաջողություններ և հավատարիմ հաճախորդներ:

Հիշեցնենք, որ “In mood” խանութ-սրահը գտնվում է Կոմիտաս 54 հասցեում, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 24-12-40 հեռախոսահամարով:

Այժմ ձեզ ենք ներկայացնում “In mood” նորաձևության բուտիկի պաշտոնական բացման արարողության ֆոտոշարքը: