“GO TRAVEL”-Ը` ՃԱՆԱՉՎԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

^99179DACD5F6D70CFB5F62CB8C42242075E9C9A5DD1A48720B^pimgpsh_fullsize_distr — копия “Go travel” տուրիստական ընկերությունը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը հայաստանյան շուկայում: Այս մասին է վկայում նաև “Go travel”-ի ստացած վերջին մրցանակը` Starway մրցանակաբաշխությունում, որպես 2015 թվականի լավագույն տուրիստական ընկերություններից մեկը` Հայաստանում:

“Go travel”-ի տնօրեն Լիանա Սահակյանի խոսքերով, այս հաղթանակը նրանց էլ ավելի է ոգեշնչում և խրախուսում, քանզի սա իրենց հաճախորդների շնորհիվ է: Ըստ Լիանայի` այս մրցանակը ստանալու գլխավոր գրավականը բացի պրոֆեսիոնալ թիմից, այն է որ իրենք յուրաքանչյուր հաճախորդին ընկերական ու սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում. «Մենք պարզապես ուղեգրեր չենք վաճառում, մենք իսկապես ուզում ենք, որ հաճախորդը վայելի իր հանգիստը»,- ընդգծեց Լիանան:

Մրցանակը նշելու և տոներին ընդառաջ “Go travel” ընկերությունը իրենց գրասենյակում կազմակերպել էր փոքրիկ տոնակատարություն, որի Candy Bary-ը սիրով պատրաստել էր “Citrus Studion”-ն: Անակնկալների սիրահար “Go travel”-ը այս անգամ ևս զերծ չմնաց նվերներից` տեղի ունեցավ խաղարկություն, որի ընթացքում հաճախորդներն ու հյուրերը ընտրում էին շոկոլադ, որոնցից մեկի մեջ թաքնված էր ուղևորություն դեպի Ծաղկաձոր երկու հոգու համար:

Երեկոյի ընթացքում հնչեցին շնորհավորանքներ և ամանորյա բարեմաղթանքներ հյուրերի կողմից: Իսկ ահա Լիանա Սահակյանը Նոր տարվան ընդառաջ մաղթեց, որպեսզի երկիր մոլորակում խաղաղություն լինի և մարդիկ կարողնան կազմակերպել իրենց հանգիստը ցանկացած երկրում:

Citrus.am-ը ևս միանում է բոլոր շնորհավորանքներին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ: