“GAG’S KIDS” . ԱՌՈՂՋ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ` ԱՌՈՂՋ ՓՈՔՐԻԿ

 

DSC_2706

Այժմ երիտասարդ մայրիկներն ուրխանալու նոր առիթ ունեն: Դեկտեմբերի 8-ին, Սայաթ-Նովա 4070/3 հասցեում տեղի ունեցավ “Gag’s Kids” խանութ-սրահի բացման արարողությունը: Այստեղ դուք կարող եք ձեռք բերել մանկական կահույք, որը պատրաստվում է Իտալիայում, նորածնի և հղիների նորաձև հագուստ, զարդեր, շոկոլադ և այլ նվերներ, որոնք վաճառվում են միայն “Gag’s Kids” խանութ-սրահում: Բացի ներկայացված տեսականուց, դուք կարող եք կիսվել նաև ձեր մտահղացումներով, որոնք “Gag’s Kids”-ի մասնագետները սիրով իրականության կվերածեն: Եթե դուք դեռ չեք հասցրել նախագծել և կահավորել ձեր փոքրիկի սենյակը, այս հարցում ևս կարող եք վստահել “Gag’s Kids” խանութ սրահին:

Ի դեպ, այս ամենը պատրաստվում է միայն էկոլոգիապես մաքուր հիմքից, այդ իսկ պատճառով էլ խանութ սրահի տնօրինությունը ընտրել է   “Առողջ միջավայրում` առողջ փոքրիկ”  կարգախոսը:

“Gag’s Kids” –ի բացման արարողության ժամանակ խանութ-սրահի տնօրեն Տաթև Արշակյանը անկեղծորեն խոստովանեց, որ երկար է մտածել այս գաղափարի շուրջ և ի վերջո խիզախել և դիմել է այս պատասխանատու քայլին. «Քանի, որ ինքս մայր եմ, ցանկացա ունենալ այսպիսի խանութ, որպեսզի կարողանամ փոքր-ինչ թեթևացնել մյուս մայրիկների հոգսերը»,-նշեց Տաթևը, ավելացնելով, որ ցանկության դեպքում սրահը կարող է կազմակերպել նաև ձեր երեխայի առաջին այցը տուն կամ հետաքրքիր ֆոտոսեսսիա: Ի դեպ, հենց ինքը Տաթևն է զբաղվում կահույքի դիզայնով` համագործակցելով իտալացի գործընկերների հետ:

Բացման արարողությանը ներկա էին Տաթևի ընկերները, հարազատները, երիտասարդ մայրիկներ, ապագա մայրիկներ, ովքեր հաճույքով և մեծ խանդավառությամբ էին ծանոթանում սրահի տեսականուն: Եթե դուք նույնպես ցանկանում եք այցելել այս խանութ, պարզապես համեցեք Սայաթ-Նովա 4070/3 կամ զանգահարեք 093-93-67-77:

Citrus.am-ը սիրով շնորհավորում է “Gag’s Kids”-ի տնօրինությանն ու աշխատակազմին` ցանկանալով հաջողություն: