SHOW BISS

FORBES-Ը ԿԱԶՄԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ 100 ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԿԱՆԱՆՑ ՑԱՆԿԸ

05. 12. 2018

beyonce-a-768x501

Forbes հեղինակավոր հանդեսը կազմել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ամենամյա ցանկը, որում ներառված են քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր: Ցանկը գլխավորում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ով հետ է մղել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Վերջինս  23-րդ հորիզոնականում է, նրան հաջորդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը:

«Ընդ որում, Մերկելը ոճային չէ, չի առանձնանում վառ արտաքինով»,- գրում են օգտատերերը` նշելով, որ նրա դեպքում բոլորովին այլ չափորոշիչներ են հաշվի առնվել: «Խելացիություն, կոպտություն, քաշ համաշխարհային քաղաքական արենայում»: Այո, հաճախ այդ ամենը շատ ավելի ծանրակշիռ է, քան բոլոր աքսեսուարներն ու հագուստը միասին:

Երգչուհի Բեյոնսեն 50-րդն է: Նրան մի քանի հորիզոնականով զիջում է Թեյլոր Սվիֆթը (68-րդ տեղ): Թենիսիստուհի Սերենա Ուիլյամս 79-րդ հորիզոնականում է:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: