FITNESS-Ն ԸՍՏ ՀՈՐՈՍԿՈՊԻ

tumblr_mk3fefd0721s2cmkto1_500

Պարզվում է, որ կատարյալ մարմին ունենալու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն ճիշտ սնվել, այլև մեզ համապատասխան մարզաձևը ընտրել: Իսկ դրանում մեզ կօգնեն կենդանակերպի նշանները:

Խոյ

Խոյերի համար շատ կարևոր է ակտիվությունը, հետրևաբար, պետք է ընտրել այն սպորտաձևը, որը համապատասխանում է ձեր խառնվածքին: Խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով, իսկ ծանր աերոբիկան ձեզ համար չէ: Սակայն կատարյալ ընտրություն է պարային աերոբիկան:

Ցուլ

Քանի որ ցուլերը իրենց էությամբ հանգիստ են, ուստի նրանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով, ձգումներով շաբաթական 3-4 անգամ:

Երկվորյակ

Կնեդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում ընտրել տարբեր տիպի ֆիզիկական վարժություններ: Ստիպողաբար մի՛ մարզվեք: Երկվորյակների համար կարևոր է ընկերական մարզումները, նրանք սիրում են հաճախել այնտեղ, որտեղ իրենց ընկերն է գնում:

Խեցգետին

Խեցգետինների դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է, ուստի նրանց առաջարկում ենք պասիվ մարզումներ, ինչպես զբոսանքը շան հետ: Մի խոսքով նրանց այնպիսի մարզաձև է հարկավոր, որ այն իբրև այդպիսին չընդունեն:

Առյուծ

Կենդանկերպի այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են նոր մարզաձևերը: Եթե որևէ նոր սպորտաձև է առաջացել, ապա առյուծները դա չեն շրջանցում: Նրանց խորհուրդ է տրվում գոլֆը և պարը, որի շնորհիվ կարող են նիհարել:

Կույս

Կույսերի համար լավագույն տարբերակ է համարվում այն մարզաձևը, որը կենտրոնանում է տեխնիկական տարրերի վրա: Նրանք փորձում են ամեն ինչ անել անսխալ: Կույսերին խորհուրդ է տրվում գոլֆը և թենիսը, իսկ յոգան նրանց համար չէ:

Կշեռք

Կշեռքների համար կարևոր է ոչ միայն սպորտը, այլև շրջապատի հաճելի և հարմարավետ լինելը, հետևաբար սիրում են հաճախել ֆիթնես ակումբներ: Սպորտաձևերից նրանց համար կատարյալ ընտրություն է աերոբիկան, լատինական մարզումները, թենիսը և յոգան:

Կարիճ

Որպես կանոն, կարիճները եռանդուն և ոգեշնչող մարդիկ են, ուստի պետք է ընտրեն այնպիսի վարժություններ, որոնք կմարզեն մկանները, ինչպես աերոբիկան, այկիդոն:

Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցիչները երբեք միայնակ չեն մարզվում, քանի որ շատ արագ կորցնում են իրենց հետաքրքրությունը: Նրանք հաճախ պետք է կատարեն բարդ ֆիզիկական վարժություններ, ինչպես նաև մասնագիտական մերսումների հաճախեն:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար կարևոր են այն մարզաձևերը, որոնք ընդգծում են հոգևոր բաղադրիչը, ինչպես պարը, թայ-չին, յոգան, վազքը, սովորական աերոբիկան:

Ջրհոս

Ջրհոսները նույնպես սիրում են խմբակային պարապմունքները: Նրանց հարմար են պարերի տարբեր տեսակները, աերոբիկան: Ջրհոսները կարոն են մարզվել տանը և գումար չծախսել ֆիթնես ակումբներում, իսկ եթե ձանձրանում են, ապա դա կարող են անել ընկերների կամ ծանոթների հետ:

Ձկներ

Իհարկե, ձկների համար համապատասխան մարզաձևերը նշելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ այս նշանը ջրային է: Այս նշանի ներկայացուցիչների համար նախընտրելի են ակվաաերոբիկան, լողը, յոգան: Նրանց խորհուրդ է տրվում կենտրոնանալ ձգումների վրա՝ մկանային վնասվածքներից խուսափելու համար: