F0PPAPEDRETTI ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԱՀՈՒՅՔ և ՍԱՅԼԱԿՆԵՐ

Մանկական որակյալ կահույքը, այդ թվում` սայլակները, մահճակալները և մյուս պարագաները, շատ կարևոր են երեխայի ֆիզիոլոգիական  և մտավոր զարգացման համար: Ճիշտ ընտրված կահույքը նպաստում է ոչ միայն  փոքրիկի մտավոր զարգացմանը կյանքի առաջին տարիներին, այլև ապահովում է նրա բարձր տրամադրությունը: Մանկական կահույքը պետք է պատրաստված լինի էկոլոգիապես մաքուր նյութերից և ունենա գունային վառ լուծումներ: Այս բոլոր դրական հատկանիշներին համապատասխանում է իտալական հայտնի  Foppapedretti բրենդը: Foppapedretti-ն իր պատմությունը սկսել է երեխաների համար խաղալիքներ արտադրելուց, որոնք աչքի էին ընկնում ստեղծագործական հետաքրքիր մոտեցումներով: Այնուհետև բրենդի հիմնադիրը զբաղվեց մանկական սենյակի  կահույքի արտադրությամբ: Որակյալ նյութեր, մեծ վարպետություն, ստեղծագործականություն և նրբաճաշակ դիզայն, ահա այս գործոններն են ապահովում  բրենդի հաջողությունն ու հայտնիությունը: Իր գործունեության 70 տարիների ընթացքում Foppapedretti-ի համար մեծ նշանակություն է ունեցել արտադրանքի որակը: Մանկական կահույքը պատրաստված է 100% բնական և էկոլոգիապես մաքուր և դիմացկուն փայտից: Նախապատվությունը տալով  Foppapedretti ապրանքանիշին՝ մայրիկները ընտրության լայն  հնարավորություններ կունենան, քանի որ այս բրենդի սայլակները և կահույքը առանձնանում են իրենց դիզայնով և հարմարավետությամբ: Օրինակ, մայրիկները կարող են գնել առանձին սայլակներ կամ երեքը մեկում, որի մեջ մտնում են  մահճակալ, սայլակ և carseat, որն էլ հատկապես հարմար է երեխայի հետ ճանապարհ գնալիս: Մահճակալներն ունեն հարմարավետ դարակներ և ապահովում են երեխայի անվտանգությունը: Չենք մոռանում նաև գունավոր ճոճաթոռների և հարմարավետ աթոռակների մասին, որոնք նախատեսված են երեխայի կերակրման համար: Այս բոլոր հատկանիշները շատ կարևոր են երեխայի ինքնազարգացման համար: Իտալական  Foppapedretti բրենդը այսօր հասանելի է գրեթե բոլոր մայրերին, քանի  որ տարբեր երկրներում այն իր մասնաճյուղերն ունի:

Ապագա մայրիկները կարող են ձեռք բերել  Foppapedretti ապրանքանիշի կահույքի շատ տեսակներ և հարմարավետ սայլակներ Prenatal և Mothercare մանկական ապրանքների խանութներում:

img_2739-2

img_2729-2

img_2733-2

img_2664-2

img_2653-2

img_2658-2

img_2658-2

img_2660-2

img_2707-2

img_2725-2

img_2711-2

img_2700-2

img_2703-2