CRAZY CAKE. ՋՐՈՎ և ԱՌԱՆՑ ՁՎԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՏՈՐԹ

shokoladnyj-pirog-crazy-cake

 

«Crazy Cake» բաղադրության մեջ ձու չկա, այն  պատրաստվում է ջրով:

 

Ձեզ հարկավոր է: 300գ ալյուր, 2 ճ/գ կակաո, 1 թ/գ սոդա, 1/3 թ/գ աղ, 190 մլ բուսայուղ, 1 ճ/գ քացախ, 250 մլ ջուր, 180 գ շաքարավազ, 1 թ/գ վանլինին:

 

Պատրաստման եղանակը:  Միասին մաղեք ալյուրը, կակաոն, սոդան և աղը: Խառնեք չոր բաղադրիչները: Խառնեք ջուրը, բուսայուղը, քացախը, շաքարավազը և վանիլինը:Ստացված զանգվածի մեջ ավելացրեք չոր բաղադրիչները և հունցեք մինչև դառնա միասեռ խմոր: Խմորը տեղավորեք 21-23 սմ կաղապարի մեջ և թխեք 35-40 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի թխվածքը սառեցրեք, վրան ցանեք շաքարի փոշի և մատուցեք: