BARBIE- Ի ՍԻՐԱՀԱՐ ՍԻԼՎԻՆ ՏՈՆԵՑ ԻՐ 5 ԱՄՅԱԿԸ

Citrus.aDSC_1653m կայքը շարունակում է իրագործել իր նախաձեռնած պոզիտիվ ակցիան` ներկա գտնվելով և լուսաբանելով Ձեր փոքրիկի ծննդյան տարեդարձը:
Նոյեմբերի 21-ին, երևանյան մանկական սրճարաններից մեկում, իր 5 ամյակն էր նշում փոքրիկ գեղեցկուհի Սիլվին: Սիլվին էլ բոլոր թիթիզ աղջիկների նման Barbie տինիկի սիրահար է, այդ իսկ պատճառով նրա ծննդյան երեկույթը այդ  տիկնիկի թեմատիկայով էր:
“Citrus Studio- ի շնորհիվ երեկույթի Candy Bar-ը ամբողջովին պատրաստված էր վարդագույնի տարբեր երանգներով: Հոբելյարն էլ նախընտրելով հագնել վարդագույն զգեստ` նմանվել էր տիկնիկի` ամբողջական դարձնելով երեկույթը:

Փոքրիկ Սիլվին լուսանկարվելու մեծ սիրահար է և ողջ երեկոյի ընթացքում պատրաստակամ լուսանկարվում էր` հմտորեն փոխելով նկարվելու դիրքերը:  Սիլվիին շնորհավորելու էին եկել նրա բարեկամները և հասակակից ընկերուհիները, ովքեր գեղեցիկ անակնկալներ ու բարեմաղթանքներ էին պատրաստաստել հոբելյարի համար:

Citrus.am-ն ևս մեկ անգամ շնորհավորում է անուշիկ Սիլվիին` ցանկանալով անհոգ մանկություն և անսպառ ժպիտներ:

Ստորև կարող եք դիտել Սիլվիի վարդագույն տարեդարձի ֆոտոշարքը: Ի դեպ, եթե Դուք նույնպես ցանկանում եք, որ Ձեր փոքրիկի ուրախ առիթը լուսաբանվի Citrus.am կայքում, ապա պատվիրեք  Candy Bar` “Citrus Studio”–ից:

Մանրամասների համար զանգահարել`  (091)481752: