FITNESS

8 ՀԱՄԵՂ ՈՒ ԴԻԵՏԻԿ ՄԹԵՐՔ, ՈՐ ԿԱՐԵԼԻ Է ՈՒՏԵԼ 18:00-ԻՑ ՀԵՏՈ

18. 03. 2019

15b7d17b8c5e9704a8ffe184d50a6d48

Մինիմում կալորիա և շատ օգտակար միկրոէլեմենտներ: Ահա համեղ ու դիետիկ 8 մթերքներ, որոնք կարելի է ուտել 18:00-ից հետո:

Եգիպտացորեն: Եթե ցերեկը չես կարողացել զսպել քեզ ու որևէ յուղալի բան ես կերել, ապա եգիպտացորենը թույլ չի տա, որպեսզի ճարպը մնա քո օրգանիզմում:

Ծիրան: Կարող ես այն դեսերտ համարել: 100 գ պարունակում է ընդամենը 42 կալորիա:

Ազնվամորի: Պարունակում է նյութեր, որոնք ազդում են մաշկի գույնի ու ձգվածության վրա: Լավ է ազդում նաև մարսողության վրա:

Դդում: Թեթև ու օգտակար մթերք: Պարունակում է Т վիտամին, որն օգնում է մարսել ծանր սնունդը, լավացնում է  նյութափոխանակությունը:

Կաղամբ: Ցանկացած տեսակի: Կարող ես շոգեխաշել կամ հում ուտել:

Տանձ: Տանձի փափուկ մասն ավելի հեշտ է մարսվում, քան խնձորինը: Այն նաև ավելի քիչ կալորիա է պարունակում:

Կիվի: Լավացնում է լիպիդային նյութափոխանակությունը, վառում ճարպերը ու վերացնու ստամոքսի ծանրությունը, եթե շատ ես կերել:

Նեխուր: Այն կալորիաներ չի պարունակում, ուստի ներառիր այն քո սննդակարգում: