GIRLS

8 ԲԱՆ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

14. 05. 2019

987f6674b01217703b496acbb9beaebb

Հարաբերություններում շատ բաներ կարելի է ներել, բայց ահա այս իրավիճակներում շտապիր հավաքել ճամպրուկներդ:

Գաղտնապահություն: Անտանելի է, երբ մարդն այն աստիճանի է գաղտնապահ, որ քեզ մոտ արդեն պարանոյա է առաջանում:

Անհարգանք: Ինչո՞ւ ես տանում այն հարաբերությունները, որտեղ քեզ ստում են, խաբում ու խաղում զգացմունքներիդ ու կյանքիդ հետ:

Ստորացում: Եթե տղամարդը հոգեբանորեն կամ ֆիզիկապես ստորացնում է իր երկրորդ կեսին, ապա միանշանակ արժանի չէ որևէ լավ վերաբերմունքի:

Էգոիզմ: Դժվար է լինել այնպիսի մարդու կողքին, ով իրենից բացի որևէ մեկի մասին չի մտածում:

Անուշադրություն: Նրան, մեծ հաշվով, հետաքրքիր չես ոչ դու, ոչ քո ցանկությունները: Նա գերադասում է ցանկացած իրավիճակում քեզ մեղադրել:

Մանիպուլյացիա: Սա, թերևս, ամենակարևոր նշաններից մեկն է: Մանիպուլյացիայի ենթարկող տղամարդը չի կարող ուժեղ լինել: Նա բազմաթիվ բարդույթներ ունի, որոնք փորձում է քո հաշվին մոռանալ:

Դավաճանություն: Մեկ անգամ դավաճանողը դա կանի նաև երկրորդ, երրորդ անգամ և այդպես շարունակ: Պահպանիր ինքնագնահատականդ ու նյարդերդ:

Անհուսալիություն: Եթե տղամարդու վրա չի կարելի հույս դնել, ապա վեր կաց ու հեռացիր: Նա երբեք չի փոխվելու: Ավելին, ամեն անգամ քեզ ավելի ցավոտ ու դժվար է լինելու: