WOMAN

8 ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԱՍԵՍ ՏԱՐԻՔՈՎ ՄԵԾ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋԴ

13. 06. 2018

7203099-771101

 

Զուգընկերների միջև տարիքային մեծ տարբերությունը միաժամանակ և՛ հետաքրքիր է, և՛ բարդ: Որպեսզի ձեր շփումն ավելի հաճելի ստացվի, հիշիր, թե ինչ պետք չէ նրան ասել:

 

Վայ, դու ծեր հայրիկ կլինես

Ոչինչ այնպես չի բարկացնում տղամարդուն, որքան երեխայի հետ նորմալ խաղալ չկարողանալը. ցավում են ծնկները, գլուխը: Այնպես որ ավելորդ անգամ մի հիշեցրու նրան այդ մասին:

 

Մազերդ թափվում են

Քչերին է հաջողվում պահպանել մազերը մինչ ծերություն: Դա մարդուց կախված չէ:

 

Հոգնե՞լ ես

Նա կկարողանա հաղթահարել դա, հավատա: Այն, որ գիշերվա 3-ն է արդեն, իսկ դուք դեռ ակումբում եք, չի նշանակում, որ նա չի արթնանա առավոտյան 6-ին, որպեսզի հասցնի թռիքչին: Այ եթե չուզի արթնանալ, դա արդեն այլ հարց է:

 

Սա սպիտակ մա՞զ է

Մեկ սպիտակ մազը չի նշանակում, որ մեկ ամսից նա ամբողջովին կսպիտակի: Եվ եթե դու դրա մասին ոչ մեկին չպատմես, հավատա, որևէ մեկը չի էլ իմանա:

 

Վայ, երևէ մոռացել ես

Հիանալի է, ապրես: Դու կրկին հիշեցրիր նրան, որ մարմինը ոչ միշտ են երիտասարդ մնում: Գուցե դրա մասին և արժե հիշել, բայց քանի դեռ նա նշում է իր ծննդյան օրը, հաստատ լռելն ավելի ճիշտ է:

 

SMS գրել գիտե՞ս

Իսկապես, սա ճիշտ հարց է. աշխարհում, որին արդեն տիրել են սմայլիկները, նման բան ամեն օր չես տեսնի:

 

Չէ որ դու ծեր չես

Դա այդպես չէ, և նա արդեն ընդունել է այդ փաստը: Պետք չէ ամեն ինչ խառնել իրար:

 

Մի քիչ էլ մնանք էլի՜

Նա հարգում է քո՝ ողջ գիշեր զվարճանալու ցանկությունը, բայց շուտով դու կհասկանա, որ տանը սերիալներ դիտելը ևս վատ չէ: