7 SMS, ՈՐՈՆՔ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՏՈՒՄ Է. ՄԻ՛ ՈՒՂԱՐԿԻՐ ԴՐԱՆՔ

MyCollages (15)

 

Ժամանակակից հարաբերություններում նամակարգությունը շատ դեպքերում կարող է իր նշանակությունն ունենալ՝ կստացվի ձեզ մոտ որևէ բան, թե՞ ոչ: Զարմանալի է, թե ինչպես մի քանի հասարակ բառը կարող են ամենատարբեր բացասական էմոցիաների պատճառ դառնալ՝ ձանձրույթից մինչև բարկություն: Խոսքն այն մասին չէ, որ դու պետք է զսպես քեզ, պարզապես ուշադիր եղիր, թե ինչպիսին կարող ես թվալ քո նամակների միջոցով, երբ մարդը չի լսում ձայնիդ տոնայնությունը և չի տեսնում դեպքիդ արտահայտությունը:

Այսպիսով, թոփ-7 նամակ, որոնք պետք չէ ուղարկել տղամարդուն:

 

1.«Զվարճացրու ինձ» ոճի նամակ

Երբ նստած ես տանը, ձանձրանում ես ու ուզում ես զվարճանալ, մտածիր մինչև կգրես նրան, օրինակ, «բարև, ի՞նչ ես անում»: Եթե շատ հաճախ նրան նմանատիպ անիմաստ նամակներ ուղարկես առանց պատճառի, շուտով նա ևս կձանձրանա կարդալ ու պատասխանել դրանց:

48340049fb3010319c8b8e686e6228bd

2.Մի քանի նամակ իրար հետևից

Մի: Ուղարկիր: Մեկ: Բառից: Բաղկացած: Նամակ: Դա վատ սովորություն է ու կապ չունի՝ ում ես գրում: Ոչ մեկ չի ուզում անդադար զգալ հեռախոսի զանգը կամ նամակի ձայնը, ոչ մեկ չի ուզում նայել միևնույն մարդու նամակներն անդադար: Հավաքիր մտքերդ ու գրիր մեկ նամակ:

1005cf78d5037a7403f8744cb74bef36

3.Անտանելի երկար նամակներ

Պետք չէ նաև ընկնել ծայրահեղության գիրկը. անտանելի երկար նամակները ևս ձանձրալի են: Եթե շատ ինֆորմացիա է կուտակվել, զանգիր նրան կամ սպասիր հանդիպման: Միևնույնն է, եթե նա զբաղված է, դժվար կարողանա կարդալ քո ահռելի մեծ նամակները:

b38a974a446810adbfe65283c3700706

4.Պասիվ ագրեսիայով նամակներ

Եթե բարկացած ես նրա վրա, իսկ նա գրում է քեզ, որպեսզի հանդիպման հրավիրի, մի գրիր նրան պարզապես «Ok» կամ «Չեմ կարող»: Իհարկե, նա կհասկանա, որ դու բարկացած ես, բայց չի հասկանա, թե ինչու: Դա նրան կշփոթեցնի, այնպես որ երբ հարցնի, թե ի՞նչ է եղել, ավելի լավ է ազնիվ ասա, որ պետք է հանդիպեք, քանի որ քննարկելու բան ունեք:

9920c103603f15a829763a9dda7e113a

«Գնահատիր տեսքս» իմաստով նամակներ

Եթե տղամարդը հանդիպում է քեզ հետ, ուրեմն դու նրան դուր ես գալիս, ուստի հերիք է անվստահ լինել: Ոչ մի «Մենք հաստա՞տ վաղը կհանդիպենք, չէ՞» կամ «Ինչո՞ւ եմ ես քեզ դուր գալիս»: Յուրաքանչյուր նամակ, որով փորձում ես համոզվել նրա զգացմունքների հարցում, վատ միտք է: Առաջինը՝ դա ցույց է տալիս նրան քո անվստահությունը, իսկ դա դուր չի գալիս տղամարդկանց: Երկրորդը՝ դու գնահատական ես փնտրում ոչ այնտեղ, որտեղ պետք է: Այն պետք է գա քո ներսից: Ինքնավստահ լինելու համար պետք են ոչ թե նրա պնդումները, որ դու գեղեցիկ ու լավն ես, այլ քո սերը՝ սեփական անձիդ հանդեպ:

3bb0314a8555c93a8ade2ea5273b13c9

Առաջին սիրո խոստովանություն

Եթե զգում ես, որ պատրաստ ես ասել նրան երեք կարևոր բառերը, թող դրանք հանդիպման համար: Ռիսկ կա, որ նամակագրության ընթացքում ամեն ինչ այնպես չի գնա, ինչպես պետք էր:

81524c5366fdc44ac4b6b890cab5d6a2

Բաժանում

Ոչ մեկ չի ուզում, որ նրան լքել նամակի միջոցով: Դա կարող է հեշտ թվալ. «Կարծես թե, մեզ մոտ ոչինչ չի ստացվի», բայց դա ճիշտ չէ: Պատկերացրու, թե ինչպես կզգայիր քեզ, եթե քեզ հետ այդպես վարվեին:

d7f135f4dd92e192a8373a0652d8b879