GIRLS

7 ՍԽԱԼ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՀԱՄԲՈՒՐՎԵԼԻՍ

14. 05. 2019

8ace1603b3216b14a794f5bff2e38882

Սխալներ, որոնք մենք թույլ ենք տալիս համբուրվելիս:

Լեզուն չափազանց մեծ դերակատարում ունի: Հարցն այն չէ, որ լեզուն ընդհանրապես չպետք է գործածել, բայց պետք էլ չէ այն այնպես մցնել զուգընկերոջ բերանը, կարծես փորձում ես տեղափոխվել այնտեղ ապրելու: Լեզուն չպետք է լինի հիմնական դերակատարը: Երբ այն չափազանց շատ է գործածվում, տհաճ զգացողություն է առաջանում: Համբույրը կարելի է լրացնել մեղմ հպումներով:

Թքարտադրություն: Ինչ խոսք, շատ նուրբ հարց է: Հենց համբույրից առաջ հարկավոր է խուսափել թքարտադրող մթերքներից: Իսկ կիտրոնի կողմ նույնիսկ մի էլ նայիր:

Ատամների ձայն: Այդ անտանելի ձայնը, երբ ատամները բախվում են իրար))… Այն նույնքան հիանալի է, երբ պատարաքաղը անպասելի դիպչում է ափսեին: Դա թույլ չտալու համար, պարզապես ատամները մի գործածիր: Մի համբուրվիր այնպես, կարծես որոշել ես տորթի մեծ կտոր կծել:

Լայն բացված աչքեր: Դա, իհարկե, ճաշակի հարց է, բայց քո կողմ աչքերը հառած մարդու հետ համբուրվելը մի փոքր… վախեցնող է: Համբուրվելիս մարդիկ ուզում են լիցքաթափվել:

Ոչ համարձակ արարք: Պետք չէ չափազանց նուրբ լինել, քո պասիվությունն ու անորշությունը կարող է համբուրվել չցանկանալու տեղ ընդունվել: Պատասխանիր համբույրին՝ ընթացքին տրվելով:

Առանց շտապելու: Մարդիկ համբուրվում են ընթացքի համար, այլ ոչ թե արդյունքի: Եվ հետո, ի՞նչ արդյունքի մասին կարող է խոսք գնալ: Համբույրի միջոցով կարելի է արտահայտել բազմաթիվ էմոցիաներ:

Ողջ փայլով: Եթե նույնիսկ շուրթերիդ փայլը հաճելի բույր ունի, դա չի նշանակում, որ դրա համն էլ նույնքան ախորժելի կլինի: Այնպես որ, ավելի լավ է մի կողմ դնել դա: Կպչուն շուրթերը որևէ մեկին հաճելի չեն: