WOMAN

7 ՆՇԱՆ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԱՄՈՒՍՆԱՆ ՔԵԶ ՀԵՏ

06. 07. 2018

37097

 

Նա անընդհատ զբաղված է: Տղամարդը, որը ձեզ հետ հարաբերություններ է ուզում կառուցել, միշտ ձեզ համար ժամանակ կգտնի։ Միշտ հիշեք այս մասին: Եթե նա միշտ արդարացումներ է գտնում, որպեսզի չեղյալ համարի հանդիպումը, իսկ ժամանակ գտնում է միայն անկողնում հաճույքների համար, դա նշանակում է, որ դուք նրան հենց դրա համար էլ պետք եք։

 

Թույլ չի տալիս ձեր համատեղ լուսանկարները տեղադրել համացանցում: Մի կողմից դա այնքան էլ կարևոր բան չի թվում, բայց եթե հիշենք ժամանակաշրջանի ու դրանից բխող մի շարք բաների մասին, կհասկանանք, որ մեր օրերում հաճախ հենց սոցցանցերում են լինում հարաբերությունների մասին հայտարարությունները։ Շատ աղջիկներ արդարացումներ են գտնում՝ մտածելով, թե նա առհասարակ ոչինչ չի հրապարակում իր էջում և ցույց չի տալիս իր անձնական կյանքը։ Սա, թերևս, կասկածելի վարք է, մտածեք այդ մասին:

 

Դուք չեք ճանաչում նրա ընտանիքի անդամներին և ընկերներին: Եթե նա ձեզ չի ծանոթացնում իր մտերիմների հետ, նշանակում է, որ նա չի պլանավորում երկար մնալ ձեզ հետ։

 

Նա ժամերով չի պատասխանում ձեր հաղորդագրությանը:  Իրականում հաղորդագրությանը պատասխանելու համար մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պետք։ Այնպես որ պետք չէ մտածել, թե նա զբաղված է, չի տեսել ձեր նամակը, ինտերնետ չունի, ընկել է մեքենայի տակ, հայտնվել է անմարդաբնակ կղզում:

 

Ձեր հարաբերությունները զարգանում են միայն անկողնում:  Դե սա այն դեպքն է, երբ պետք է հստակ գիտակցել ամեն ինչ: Հույսեր մի՛ փայփայեք, մի՛ լսեք նրա քաղցր բառերն այն մասին, թե որքան ցանկալի եք դուք նրա համար:

 

Միշտ դուք եք սկսում զրույցը: Եթե միշտ դուք եք առաջինը գրում կամ զանգում նրան, հենց հիմա դադարեցրեք դա: Իսկապես:  Մենք նույնիսկ չենք փորձի բացատրել ձեզ, թե ինչու: Պարզապես դադարեցրեք դա, որքան էլ դժվար լինի ձեզ համար: Մի օր կհասկանաք ամեն ինչ))

 

Նա երբեմն անհետանում է, նրան հետաքրքիր չէ ձեր կյանքը: Եթե դուք մի քանի օր կամ շաբաթ սպասում եք, թե երբ նա նորից կապի մեջ կլինի, դա սեր չէ, այլ զբաղմունք: Իսկ եթե դրանից բացի նրան նաև չի հետաքրքրում ձեր առօրյան, խնդիրները, ցանկությունները, ապա նորից ենք կրկնում՝ դադարեցրեք այդ հարաբերությունները: