KIDSBLOG

7 ՄԹԵՐՔ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԱԼ 1-3 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

13. 03. 2019

2e039477de83dc96d6ffd3e9afa55a77

Դեռ վաղ տարիքից սովորեցրեք երեխային ճիշտ ու առողջ սնվել, քանի որ հենց այդ փուլում է ձևավորվում համային նախասիրությունները:

Կարող եք ընտական սննդակարգը շտկել մինչև երեխայի ծնունդը կամ դրանից անմիջապես հետո: Ինչ պետք է բացառել կամ կրճատել:

Քաղցրավենիք: Շաքարավազը և բոլոր այն մթերքները, որոնց բաղադրության մեջ այն կա մինչև 3 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում տալ: Խոսքը նաև շոկոլադի մասին է: Բացի այն, որ շոկոլադը մեծ քանակությամբ շաքարավազ է պարունակում, դրանում նաև շատ կակաո ու այլ հավելանյութեր կան, որոնք հաճախ երեխայի մոտ ալերգիա են առաջացնում: Որպես այըլնտրանք` առաջարկեք զեֆիր, մրգային մարմելադ:

Աղ: 1-3  տարեկան երեխաների համար աղի օգտագործման նորման օրական մինչև 3 գրամ է: Բացառեք խրթխրթան կարտոֆիլը, աղի կրեկերները, որոշ պանիրներ:

Սունկ: Մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրելի մթերքներից պետք է բացառել այնպիսիք, ինչպես օրինակ, սունկը: Դրանք դժվարամարս են:

Համեմունքներ: Խանութում վաճառվող համեմունքները, հատկապես դրանց խառնուրդները չեն օգտագործվում մանակական կերակուրներով: Նաև չի կարելի երեխային տալ մայոնեզ, այն մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում:

Շարունակությունը` Kidsinfo.am-ում: