FASHION

7 ԳՈՒՅՆ, ՈՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՍԵՎԱՀԵՐՆԵՐԻՆ (PHOTO)

05. 09. 2019

0c2bdceb230e24b29cb85b02c50b3f12

Արդեն պատմել ենք, թե ինչ իրեր չպետք է լինեն շիկահերների զգեստապահարանում: Այժմ սևահերների հերթն է: Ինչ գույներ են համապատասխանում նրանց:

Կրքոտ ու վառ կարմիրը կօգնի անթերի կերպար ստանալ: Համարձակորեն կրիր այն թե գործնական հանդիպումներին, թե զբոսանքների ու երեկույթների ժամանալ: Կարմիր պիջակ, տաբատ կամ կոկտեյլային զգեստ. այս ամենը սևահարներին յուրօրինակ շարմ է հաղորդում:

1

Հանգիստ երկնագույնը կնրբացնի կերպարդ: Գործնական հանդիպումների համար ընտրիր ավելի մուգ երանգներ, իսկ ահա որևէ միջոցառման ներկայանալիս` բաց երանգներ:

2

Եվս մեկ հիանալի համադրություն կարելի է ստանալ կանաչի երանգներով: Ընտրիր ավելի մուգ երանգներ, օրինակ անտառային կանաչ կամ զմրուխտագույն, դրանք հարմար են միջոցառումների համար, իսկ կապտականաչավուն երանգները հիանալի տարբերակ են առօրյայի համար:

3

Դեղինը հիանալի համադրվում է շագանակագույնի երանգների հետ, որոնք, իհարկե, շատ են սազում սևահերներին: Խուսափիր չափազանց վառ ու արտահայտիչ համադրություններից, ընտրիր մեղրագույն, ոսկեգույն տարբերակներ:

4

Էլեգանտ կերպարներ ստանալու համար անփոխարինելի է սև գույնը: Այն նաև առօրյայում է հիանալի կերպարներ ստեղծում:

5

Կանացիություն կհաղորդեն վարդագույնի երանգները: Դրանք իսկապես ընդգծում են սևահերների հմայքը:

7286732a1c0fd7db14dd5cd003bdd41f

Դասականի  մասին խոսելիս` սևից բացի չպետք է մոռանալ նաև սպիտակի մասին: Այն սևահերներին ավելի է նրբացնում ու էլեգանտ դարձնում:

d64692d5595f95057039f5904af1b10d