WOMAN

7 ԲԱՆ, ՈՐ ԿԻՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ՆԵՐԻ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

06. 11. 2018

a68622d02eab89bac0e7e927dbbe04fe

Կինը հարաբերությունները կարող է զգացմունքային ու ջերմ դարձնել: Բայց նաև տղամարդու պահվածքից է շատ բան կախված: Եվ խոսքը ընդհանրապես դավաճանության մասին չէ: Ահա տղամարդու 7 արարք, որ ոչ մի դեպքում կարելի ներել: Այդ մասին խոսում են նաև հոգեբանները: Չէ՞ որ նա կշարունակի նույն կերպ վարվել,  իսկ դու չես դադարի տառապել:

1.Եթե տղամարդը մեղադրում է քեզ իր բոլոր անհաջողություններում, ապա ավելի լավ է խզել նրա հետ հարաբերությունները: Հավանաբար, նա բավականաչափ հասուն չէ, որպեսզի ինքը կրի իր կյանքի պատասխանատվությունը:

2.Եթե նա ուրիշ կանանց հետ նամակագրության մեջ է, զանգում կամ հանդիպում է նրանց՝ նույնիսկ առանց ինտիմի: Նա պարզապես չի հարգում քեզ և գտնվում է դավաճանության եզրին:

3.Տղամարդը կարող է չհարգել քո հետաքրքրությունները, աշխատանքը, զբաղմունքը: Դու ստիպված կլինես կա՛մ ամեն ինչից զրկել քեզ, կա՛մ անդադար նկատողություններ լսել:

4.Տղամարդը կոպիտ լինել քո մտերիմների հետ: Դա կարող են լինել քո ծնողները, հարազատները, ընկերները: Եթե նա գնահատում է քեզ, ապա հարգանով կվերաբերվի քո հարազատներին:

5.Հիշիր, եթե տղամարդը գոնե մեկ անգամ ֆիզիկական ուժ է կիրառել քո կամ երեխաների հանդեպ, ապա դա կշարունակվի:

6.Եթե նա ստորացնում է քեզ ուրիշների ներկայությամբ (վիրավորական կատակներ, ինքնահաստատման փորձ), ապա դա վկայում է միայն նրա թուլության և բարդույթների մասին:

7.Եթե նա անդադար հիշեցնում է քեզ քո անցյալի մասին, ապա չի թողնում մոռանալ այն սխալները, որ նախկինում արել ես: Եթե դու նրա որևէ անձնական բան ես պատմել, նա չպետք է դա օգտագործի քո դեմ: Անցյալը պետք է մնա անցյալում, հակառակ դեպքում, որևէ ապագա չի կարող լինել: