FASHION

6 ՔԱՅԼ FASHION BLOGGER ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ (PHOTO)

05. 09. 2019

image

Նորաձևությանն ու իր արտաքին տեսքին հետևող յուրաքանչյուր աղջիկ, ունի սիրելի բլոգեր, ում ուզում է նմանվել:  Ինչպես են նրանք միշտ իդեալական ու նորաձև տեսք ունենում: Ինչպես կարելի է յուրաքանչյուր իրավիճակում լինել ոճային:

Թրենդեր: Սա, թերևս, ամենակարևորն է: Կարիք չկա մեծ գումարներ ծախսել դիզայներական իրեր ձեռք բերելու համար, բայց պետք է ստեղծագործական մոտեցում ունենալ զգեստապահարանի հարցում:

mek

Գնիր դասական ու հիմնական իրեր: Նույնիսկ եթե քեզ թվում է, թե նորաձև բլոգերները հետևում են միայն թրենդերի, միևնույն է, նրանք պաշտում են նաև դասական  իրեր: Դասական հագուստով երբեք չես սխալվի, ուստի գնահատիր որակը: Խոսքը հասարակ սպիտակ շապիկների, վերարկուների, ջինսերի, կոստյումների, փոքրիկ սև զգեստների մասին է:

ereq

Համադրելու ունակություն: Իրական fashion-երկպագուն միշտ կրեատիվ է: Հագուստի համեստ քանակը չպետք է նշանակի նորաձև համադրությունների խիստ սահմանափակ քանակ: Սովորիր համադրել այն ամենն, ինչ ունես զգեստապահարանում, այդպես բազմաթիվ կերպարներ կկարողանաս ստանալ:

erku

Կազմվածքին համապատասխան հագուստ: Եթե երկու սեզոն առաջ գնել ես գեղեցիկ պիջակ, իսկ հիմա այն մի փոքր մեծ է հագիդ, ապա տար դերձակի մոտ ու ձևափոխիր: Մի թույլ տուր քեզ անփույթ տեսք ունենալ: Խոսքն այստեղ հատուկ ընտրված անփույթ ոճի մասին չէ:

chors

Մի հրաժարվիր աքսեսուարներից: Դրանք կարող են լինել ոչ մեծ, բայց իսկապես հրաշալի տրամադրություն ու շարմ կհաղորդեն կերպարիդ:

hingՌիսկի դիմիր: Փորձարկումներ արա տարբեր ոճերով ու համադրութուններով: Ստեղծիր սեփական նորաձևությունդ: Կարող ես փորձել տարբեր ձևեր, գույներ, որոնք նախկինում չես փորձել: Համալրիր զգեստապահարանդ համարձակ դետալներով:

vec