FITNESS

6 ՊԱՐԶ ՀՆԱՐՔ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՆԻՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

16. 08. 2018

71a64ced9cd01d45a77bf1907426c7b3

 

Մեզանից շատերը նստակյաց կյանք են վարում, որը հաճախ է նպաստում ավելորդ քաշի առաջացմանը: Ի ուրախություն մեզ, կա մի քանի միջոց, որոնք կօգնեն նիհարել աշխատաժամերի ընթացքում:

 

Մարզասրահ հաճախելու համար ոչ միշտ է ժամանակ գտնվում, առաջարկում ենք այլընտրանքային 6 տարբերակ, որոնք կօգնեն պահպանել կազմվածքը գրասենյակում:

 

1.Փորձեք օգտվել աստիճաններից, այլ ոչ թե վերելակից:

 

2.Ականջակալներով երաժշտություն լսեք գրասենյակ հասնելու ճանապարհին կամ հենց աշխատավայրում. այդպես դուք կշարժվեք երաժշտության ռիթմով:

 

3.Գրասենյակում բարձրակրունկ կոշիկներ մի՛ կրեք: Հարմարավետ կոշիկը ընդմիջման ընթացքում ավելի շատ քայլելու հավելյալ ստիմուլ կտա ձեզ:

 

4.Օգտագործեք ֆիզիկապես ակտիվ լինելու յուրաքանչյուր հնարավորություն. քայլեք հեռախոսազրույցների ընթացքում:

 

5.Ուտելիքը տնից բերեք: Ճիշտ պատրաստված ուտելիքը կօգնի խուսափել fast food-ից:

 

6.Գրասենյակային աշխատակիցների համար նախատեսված հատուկ մարզանք արեք: Պարզ վարժությունները կօգնեն ձեզ ձգել քարացած մկանները և ժամանակավորապես կտրվել աշխատանքից: