FASHION

6 ՆՈՐԱՁԵՎ ՈՒ ՈՃԱՅԻՆ ՇԱՊԻԿ ԱՅՍ ԱՄՌԱՆ ՀԱՄԱՐ (PHOTO)

09. 07. 2019

aa128ee6fb9fb8ed63c8533ec6b00def

Սովորական շապիկը կարող է յուրաքանչյուր կերպարի բաղկացուցիչ մասը դառնալ:  Ահա սեզոնի մի քանի նորաձև մոդել, որոնք կօգնեն քեզ ոճային տեսք ունենալ:

Այս շապիկով կարելի է բոհեմյան ոճ ստանալ: Համադրիր այն երկար ու վառ կիսաշրջազգեստի ու էթնիկ զարդերի հետ: Կարող ես նաև ուսերիդ կրել ջինսե բաճկոն:

մեկ

Նույնիսկ եթե դիսնեյան ֆիլմերի երկրպագու չես, այս վառ ու մուլտֆիլմային պրինտով շապիկն ավելորդ չի լինի քո զգեստապահարանում: Կրիր այն շորտերի հետ:

երկու

Գրություններով շապիկը կրիր բարձր գոտկատեղով կարճ կիսաշրջազգեստի ու մի փոքր կոպիտ սպորտային կոշիկների հետ: Շապիկը կարելի է դնել տաբատի մեջ, այդպես կընդգծվի իրանը:

երեք

Իսկ այս շապիկը հիանալի տեսք կունենա ինչպես ջինսե կարճ կիսաշրջազգեստի, այնպես էլ նեղ տաբատների հետ:

չորս

Այս շապիկը կրիր խիստ կոստյումի ու սուր քթով բարձրակրունկների հետ: Այդպիսի կերպարով կարելի է գնալ օֆիս, ապա որևէ երեկույթի:

հինգ

Այս մոդելը կարող ես կրել երկարավուն կիսաշրջազգեստի կամ սարաֆանի հետ: Լրացրու կերպարդ մի փոքր կոպիտ կոշիկներով ու փոքրիկ պայուսակով:

վեց