6 ՆՇԱՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՀԱՆՃԱՐ Է

image-27

Ի՞նչ է իրենից ներկայացնում հանճարը՝ բնածին տաղանդ է, թե՞ կարելի է նաև ձեռք բերել: Համաձայն գիտնականների ուսումնասիրությունների՝ երեխան հանճար դառնում է դեռևս մոր արգանդում: Բոլոր երեխաներն էլ տաղանդավոր են ծնվում, սակայն ոչ բոլորի մոտ է այն զարգանում: Երեխայի մոտ տաղանդի հատկանիշները բացահայտվում են մինչև 6 տարեկան հասակում: Այս տարիքից հետո եթե այդ տաղանդը չբարգավաճի, ապա կարող է նույնիսկ ընդմիշտ անհետանալ: Այսպիսով, փորձենք թվարկել այն նշանները, որոնք վկայում են երեխայի տաղանդավոր լինելու մասին:

1. Ֆիզիկական զարգացում: Եթե երեխան բավականին արագ է աճում, ապա նրա մտավոր կարողությունները կարող են հետագայում զարմացնել: 6տարեկանում ֆիզիկական և մտավոր ունակությունները փոխկապակցված են:

2. Օտար լեզուներ սովորելու հմտությունը: Եթե երեխան հեշտությամբ է սովորում օտար լեզվի բառերը, ապա նա հանճար է:

3. Հիշողություն: Տաղանդավոր երեխաները հեշտությամբ են հիշում, որտեղ և ինչպես են առնչվել որևէ թեմայի հետ:

4. Բանավոր խոսք: Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի խոսքին: Եթե, ի տարբերություն իր հասակակիցների, նրա բառապաշարը ավելի հարուստ է, ապա երեխան տաղանդավոր է:

5. Տրամաբանություն: Բոլոր երեխաները հակված են տրամաբանական մտածողության տարբեր ոլորտներում: Չնայած իրենց տարիքին՝ նրանք կարող են բավականին բարդ տրամաբանական շղթաներ հյուսել:

6. Հետաքրքրասիրություն: Տաղանդավոր երեխաները ունեն շատ նախասիրություններ և հետաքրքություններ տարբեր բնագավառներում: Օրինակ՝ կարող են մետաղադրամներ հավաքել, աշխարհագրական քարտեզներ կամ կարդալ հանրագիտարանը: