WOMAN

6 ՆԱՄԱԿ, ՈՐ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՎԱՆՈՒՄ ԵՆ ՔԵԶԱՆԻՑ

08. 11. 2018

c46ff954b45af11f797d94fcfc2deae9

Թե ինչ զարգացում կունենա համացանցային շփումը կախված է նաև նամակագրությունից: Երբեմն սովորական զրույցը վերածվում է ամենօրյա շփման, ընկերության և լուրջ հարաբերությունների: Իսկ ի՞նչը կարող է փչացնել ամեն ինչ և վանել տղամարդուն:

Շատ եմ ուզում քեզ տեսնել, խնդրում եմ, արի հանդիպենք: Կարևոր չէ, թե որքան եք հավանում տղային, հանդիպում մի խնդրեք նրանից: Դա հակառակ էֆեկտը կտա: Նա կմտածի, որ դուք կա՛մ խելագար եք, կամ չափազանց կպչուն:

Ես գժոտ եմ, շատ գժոտ: Եթե դուք իսկապես գժոտ եք՝ բառիս լավ իմաստով, ապա հարկավոր չէ այդ մասին հայտարարել, դա անպայման կնկատվի:

Ի՞նչ ես կարծում՝ նախկինս ուզո՞ւմ է ինձ մոտ վերադառնալ: Տհաճ է, երբ քեզ դուր եկած մարդը սիրում է ուրիշին: Առավել տհաճ է, երբ նա անդադար խոսում է այդ ուրիշի մասին:

Ես այնքան գեր եմ: Պարզ է, որ մտածում եք ձեր արտաքին տեսքի մասին, բայց դա չի նշանակում, որ պետք է նրա հետ խոսեք, թե որքան եք ատում ձեր մարմինը: Լավագույն դեպքում, նա ձեզ կոմպլիմենտ կանի, իսկ վատագույն դեպքում՝ձեր անիքնավստահության պատճառով կկորցնի հետաքրքրությունը:

Ինչո՞ւ ես ուշ պատասխանում: Անհամբերությունը լավ բան չէ: Գուցե նա հեռախոսը այլ տեղ է թողել, գուցե՝ ոչ: Գուցե հեռախոսը հենց նրա կողքին է, այնպես որ ավելորդ կպչունություն մի դրսևորեք: Խոսքը գնում է շփման նախնական փուլի մասին, հետագայում արդեն ինքներդ գլուխ կհանեք, թե ինչո՞ւ է նա ուշ պատասխանում ձեր նամակին:

Պարզ է: Այսպիսի պատասխանները խոսում են այն մասին, որ ձեզ անհետաքրքիր է: Եթե սա մշտական բնույթ կրի, ապա նա մի օր պարզապես կդադարի ձեզ հետ շփումը: