FITNESS

6 ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ԿԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆԵՆ ՁԵԶ

06. 12. 2018

19315be1a2710ede09bc50e26fad896e (1)

Բոլորս գիտենք, որ առողջ սնունդը շատ կարևոր է, հատկապես մաշկի, եղունգների ու վարսերի համար:

Սակայն ժամանակի ընթացքում մեր օրգանիզմին միայն վիտամիններն ու միկրոէլեմենտները քիչ են, անհրաժեշտ են էլեմենտներ, որոնք կօգնեն հաղթահարել տարիքային գործընթացների հետևանքները:

Ի՞նչ գործընթաց է դա: Օքսիդացում (ազատ ռադիկալների աշխատանք), բջիջների բաժանման մակարդակի նվազում և հորմոնալ ֆոնի աստիաճանաբար փոփոխություն, որն ազդում է արտաքինի վրա:

Կան մթերքներ, որնք կօգնեն լուծել այս խնդիրները:

Սաղմոն: Սա ձուկ-չեմպիոն է՝ օմեգա-3-ի ճարպաթթուների պարունակության առումով, որոնք դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսը, պայքարում բորբոքումների դեմ և նույնիսկ կանխում Ալցգեյմեր հիվանդությունը:

Ընկույզ: Ընկույզը պարունակում է ոչ միայն ճարպաթթուներ, այլ նաև մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողականությունը և բուսական սպիտակուցի քանակը, որն անհրաժեշտ է ձիգ մաշկ ունենալու համար:

Ավոկադո: Ավոկադոն մեծ քանակությամբ մոնոսուրացված ճարպեր է պարունակում, որոնք պատասխանատու են արյան մեջ շաքարի քանակի համար և օգնում են ազատվել որևէ քաղցր բան ուտելու միջանկյալ  ցանկությունից: Ավոկադոն նաև շատ վիտամիններ է պարունակում, որոնք անհարժեշտ են առողջ ու փայլուն վարսերի, ամուր եղունգների համար:

Լոլիկ: Լիկոպինի շնորհիվ լոլիկն օգնում է օրգանիզմին պայքարել բորբոքվածությունների դեմ:

Հապալաս: Հարուստ է պոլիֆենոլով, նյութերով, որոնք կարող են մեր օրգանիզմից դուրս բերել ազատ ռադիկալները և կանգեցնել ծերացման գործընթացները, երբ դրանք դեռ նոր են սկսվում:

Դառը շոկոլադ: Պարունակում է հակաօքսիդանտներ, ուստի այն ևս կարող է պայքարել ծերացման դեմ: Չնայած այն հանգամանքին, որ այն հարուստ է կալորիաներով, միևնույն ժամանակ օգնում է օրգանիզմին պայքարել միկրոբորբոքումների դեմ: