6 ԽՈՐՀՈՒՐԴ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԱՐԱԳ ԿՆԻՀԱՐԵՍ ԱՌԱՆՑ ԴԻԵՏԱՅԻ
30. 06. 2018
Ամառը ստիպում է լրջորեն զբաղվել սեփական մարմնով: Այս փոքրիկ խորհուրդները կօգնեն սլացիկ ու իդեալական կազմվածք ունենալ:
1.Ուզում ես արագ նիհարե՞լ, ուրեմն 16:00-ից հետո միայն սպիտակուցային ուտելիքներ կեր:
2.Կերել ես մեկ չաբաժին, բայց չե՞ս կշտացել: Սպասիր 20 րոպե, հետո մեկ բաժակ ջուր խմիր:
3.Արագ քաշ կորցնելու հարցում կօգնեն կարդիո, աերոբիկ, ձգող վարժությունները, պարերը: Այս ամենը կարագացնի նիհարելու պրոցեսը, բայց չի ձգի մաշկն այնպես, ինչպես ուժային թրեյնինգը:
4.Շաբաթը մի օր առանց աղի անցկացրու: Իդեալական տարբերակ է մեկ օրվա համար ընտրել սպիտակուցային մթերք (ձուկ, հավ, ծովամթերք), որովհետև սպիտակուցները ներծծում են ջուրը, և օրգանիզմը բավականաչափ կալորիա է տնտեսում, որպեսզի դրանք մարսի:
5.Ամեն ուտելուց առաջ կիտրոնի մեկ կտորով ու դարչինի մեկ պտղունցով պատրաստված ջուր խմիր:
6.Օգտագործիր սպիտակուց, այն հագեցածվածության զգացողություն կտա, կմնա միայն հոգեբանական քաղցը: