6 ԲԱՆ SMS-ՇՓՄԱՆ ՄԵՋ, ՈՐՈՆՔ ՏՂԱՄԱՐԴՆ ԱՏՈՒՄ Է. ՄԻ ԱՐԵՔ ԱՅԴՊԵՍ

Untitled-5

 

SMS. մեր օրերում անհնար է առանց նման շփման: Պարզվում է, կան մի քանի վատ սովորություններ, որոնք փչացնում են մեր նամակագրությունը:

 

1. Դուք դիտմամբ ուշ եք պատասխանում նրա նամակին: Այլ կերպ ասած, խաղում եք, ինչը ոչ միշտ է պետք անել: Եթե շատ զբաղված չեք, ապա պատասխանեք: Այս տարբերակով հետաքրքրությունը պահելը այլևս չի աշխատում:

 

2.Սմայլիկներ՝ շատ, խոսք՝ քիչ: Դուք չպետք է անընդհատ սմայլիկներ օգտագործեք: Հարկավոր է սովորել բառերով շփմանը: Սմյալիկները շատ հաճախ ձանձրացնում են, երբեմն էլ՝ հունից հանում:

 

3.Դուք նրան բազմաթիվ նամակներ եք ուղարկում, երբ նա միանգամից չի պատասխանում: Պանիկայի մեջ ընկնել հարկավոր չէ, եթե մեկ վայրկյան անց չի պատասխանել: Դա չի նշանակում, որ նա կորցրել է հետաքրքրությունը: Գուցե զբաղված է, ինտերնետ չունի, կամ պարզապես մեքենայի տակ է ընկել)) Ինչո՞ւ եք մինգամից վատը մտածում:

 

4.Դուք գրում եք նրան նույնիսկ այն դեպքում, երբ գիտեք, որ նա զբաղված է: Սա նախորդ կետի շարունակությունն է: Այնպես որ խորը շունչ քաշեք ու գնացեք զբաղվեք ձեր գործերով:

 

5.Դուք անընդհատ սխալներով եք գրում: Պարտադիր չէ պոետիկ կամ բառարանային բառերով գրել, բայց կետադրական ու ուղղագրական սխալները ևս տհաճ են:

 

6.ԴՈՒՔ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԵՔ ԳՐՈՒՄ: ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԹԵ ՈՐՔԱՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՂ Է ԴԱ: ԴԱԴԱՐԵՔ ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎԵԼ: