6 ԲԱՆ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՆԱՅՔ ՎԵՐՋԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ

m (1)

 

Երբեմն տղամարդուն հասկանալը շատ ավելի դժվար է, քան կարող է թվալ: Տղամարդիկ էլ իրենց հերթին են պնդում, որ կանանց դժվար է հասկանալ: Բայց այս մշտական  անհամաձայնությանը մի փոքր ուշադիր լինելու դեպքում, կհասկանաք, որ իրենց պահվածքը պետք է վերլուծեն երկու սեռերի ներկայացուցիչներն էլ: Երբեմն կանայք իսկապես չեն կարողանում հասկանալ իրենց զուգընկերոջ պահվածքը: Նմանատիպ իրավիճակները անիմաստ վեճերի պատճառ են դառնում հարաբերություններում:  Այսպիսով, հարկավոր է հասկանալ, թե ինչու է տղամարդը անում որոշ բաներ: Ահա 6 ոչ ակնհայտ բան, որ կինը պետք է իմանա տղամարդու  մասին:

 

Նա չի ուզում փոխվել: Ցավոք, տղամարդուն իսկապես չի կարելի ստիպել փոխվել: Պետք է հիշել, որ մարդը, ով չի ուզում փոխել իր պահվածքը, երբեք դա չի անի: Իհարկե, դա չի նշանակում, խուլիգանը չի կարող դառնալ ջենթլմեն, սակայն այդ փոփոխությունը մեծ ջանքեր, ժամանակ ու ցանկություն է պահանջում: Որքան շատ է կինը ճշնում տղամարդուն, այդքան վատ արդյունք է ստացվում, ուստի ավելի լավ է դադարել այդ ամենն ու ընդունել ձեր տղամարդուն իր թերություններով հանդերձ: Հակառակ դեպքում, ձեր հարաբերություններն անիմաստ են:

 

Ուլտիմատումը չի գործում: Բոլոր հարաբերություններում լինում է մի պահ, երբ կինը ուլտիմատում է դնում ամուսնու առաջ: Շատ զույգեր անցել են այդ ամենի միջով, ինչը, միանշանակ, հարաբերություններում վստահության և հետաքրքրության բացակայության հետևանք է: Տղամարդկանց մեծամասնությունը լուրջ չի ընդունում կնոջ այդ պահվածքը: Կարևոր է հիշել, որ ուլտիմատումը հզոր զենք է, և դուք պետք է պատրաստ լինել դրանից բխող հետևանքներին:

 

Մի՛ լացեք: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկային արցունքները պարունակում են նյութեր, որոնք իջեցնում է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը: Այլ կերպ ասած, որքան շատ է կինը լաց լինում, այնքան քիչ է գրավում տղամարդուն: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք չէ արտահայտել ձեր էմոցիաները: Պարզապես փորձեք կառավարել դրանք և մի լաց եղեք յուրաքանչյուր առիթով:

 

Մի՛ դատեք: Զուգընկերները պետք է ազնիվ լինեն միմյանց նկատմամբ: Հարաբերությունները հարգանքի ու վստահության վրա են կառուցվում: Մենք պետք է սիրենք մեր զուգընկերոջն այնպիսին, ինչպիսին նա կա, ուստի երբ նա անցյալից պատմություններ է պատմում, փորձեք հասկանալ նրան: Գնահատեք այն հանգամանքը, որ նա ուզում է կիսվել ձեզ հետ իր որոշակի խնդիրներով: Մեզանից յուրաքանչյուրն ունենում է վատ ժամանակաշրջաններ, բոլորս էլ սխալներ ենք գործում:

 

Տղամարդիկ ազնիվ են լինում: Տղամարդը ևս ունի զգացմունքներ, կարծիք, ճաշակ: Նրանցից ոմանք ունակ են ազնիվ լինել: Օրինակ, նա կարող է ասել, որ իրեն դուր չի գալիս ձեր մոր կամ լավագույն ընկերուհու պահվածքը: Կանայք հաճախ նեղանում են դրանից և պնդում, որ տղամարդիկ չարակամ են:

 

Տղամարդիկ չեն կարող միայնակ լինել: Չնայած այն հանգամանքին, որ տղամարդկանց հարկավոր է անձնական տարածք ունենալ, նրանք չեն կարող երկար միայնակ մնալ: Հետազոտությունների համաձայն՝ տղամարդը, ով որոշակի ժամանակահատված միայնակ է եղել, իրեն ավելի վատ է զգում, քան այն տղամարդը, ով հարաբերություններ ունի: Ինչպես յուրաքանչյուր մարդու, նրանց ևս հարկավոր է մեկը, ով հոգ կտանի նրանց մասին ու իմաստ կտա կյանքին: Տղամարդն ավելի երջանիկ է դառնում, երբ նրա կողքին կին կա: