GIRLS

6 ԲԱՆ, ՈՐ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԵՐԸ

11. 12. 2018

679d2990e661e929025a3c2b15289b85

Ռոմանտիկ հանդիպումներից ու հարաբերությունների սկզբնական փուլից հետո կարող է ամեն ինչ բարդանալ: Ի՞նչն է սպանում սերը:

Վերահսկում: Զանգահարելն ու ճշտելը, թե ինչպես են նրա գործերը հոգատարություն է, իսկ ահա յուրաքանչյուր կես ժամը մեկը զանգահարելն արդեն վերահսկում է: Այն որևէ մեկին դուր չի գա: Վերահսկումը ձանձրացնում է, ճնշում, իսկ երբեմն էլ բարկացնում ու վախեցնում: Յուրաքանչյուրը պետք է ունենա անձնական տարածքի իրավունք:

Պահանջներ: Սա, թերևս, ամենակարևոր կետերից մեկն է: Բազմաթիվ մարդիկ բաժանվել են հենց պահանջների ու մանրուքների պատճառով: Կենցաղը, խնդիրները, բարկությունը կարող են բերել այն բանին, որ զուգընկերներից մեկը սկսի անդադար խորանալ ամեն ինչի մեջ:

Անհամբերություն: Որոշ մարդիկ բարձրաձայն ասում են, թե իրենց ինչ դուր չի գալիս, իսկ մյուսները ամեն ինչ կուտակում են իրենց ներսում, այնուհետև պայթում: Բայց պետք է հիշել, որ մեղադրանքների ու քննադատությունների միջոցով հնարավոր չէ փոխել մարդուն:

Հարգանքի բացակայություն: Հարկ չկա բացատրելու, թե ինչպիսին են այն հարաբերությունները, որոնցում զուգընկերները չեն հարգում իրար:

Անպատասխանատվություն:  Յուրաքանչյուր իրավիճակում պատասխանատվությունը պետք է հավասարաչափ կիսվի: Իսկ իրար վրա մեղքը բարդելը հենց անպատասխանատվության դրսևորում է:

Վիրավորանք: Կարելի է տարբեր կերպ վիճել ու կռվել: Բայց եթե դա արժանապատիվ չի արվում, ապա ամեն անգամ նոր վիրավորանք է կուտակվում, որը կարող է տարիներով հանգիստ չտալ մարդուն: