WOMAN

6 ԲԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ՀԱՍՑՆԵԼ ԱՆԵԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

04. 12. 2018

17d5caf53012104f9fa357d1f393a456

2019թ. դեռ մի ամիս ժամանակ կա: Ի՞նչ կարելի է հասցնել անել անցնող տարվա վերջին ամսում:

Մաքրություն: Աշխատասենյակում, զգեստապահարանում, բնակարանում: Նոր տարին պետք է մաքուր միջավայրում դիմավորել: Ազատվեք հին ու անսարք իրերից: Հին երևույթները, մարդիկ, հիշողությունները ևս կապ ունեն մաքրության հետ:

Տվեք անպիտան իրերը նրանց, ում դրանք պետք են: Այն իրերը, որոնք տարիներինով դրված են դարակներում,  այնքան էլ պետք չեն ձեզ, ուստի գտեք այնպիսի մարդկանց, ովքեր դրանց կարիքն ունեն: Ազատվելով հին իրերից՝ դուք տեղ եք բացում նորերի համար))

Հանդիպեք վերջապես նրանց, ում մի ամբողջ տարի պլանավորում էիք տեսնել:  Սա ծանոթ երևույթ է, թերևս, շատերի համար: Ամանորյա ձևաևորում ունեցող սրճարաններն իսկական հեքիաթ են հիշեցնում: Ժամանակ ու համապատասխան վայր գտեք ու հանդիպեք հին ընկերների, ծանոթների հետ՝ զրուցելով ու լուսանկարվելով:

Ազատվեք ավելորդ ինֆորմացիայից: Ստուգեք ու մաքրեք էլեկտրոնային փոստը: Ջնջեք անպիտան ֆայլերը, թարմացրեք հեռախոսի հիշողությունը:

Փորձեք այնպիսի բան, ինչ երբեք չեք արել: Եթե 2018թ., ընդհանուր առմամբ, ձանձրալի է անցել, ապա տարվա վերջում արեք սյնպիսի բան, որն այն հիշարժան կդարձնի: Փորձեք նոր զբաղմունք գտնել, նոր վայրեր այցելել, նոր մարդկանց հետ ծանոթանալ:

Կազմեք 2019թ. առաջին ամիսների անելիքները: Փորձեք պլանավորել առաջիկա անելիքները, բայց քիչ-քիչ: Առաջ շարժվեք փոքրիկ քայլերով: Սկզբի համար պլանավորեք ձմռան անելիքները: Այդպես ամեն ինչ ավելի հեշտ ու պարզ կթվա: