6 ԲԱՆ, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ ՈՒՏԵԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ

MyCollages (14)

 

Պարզվում է՝ մարդու վրա ազդում է ոչ միայն այն, ինչ նա ուտում է, այլ նաև այն, ինչ նա անում է ուտելուց հետո։ Մեր մարսողական համակարգը չափազանց զգայուն է, և դրան պետք է շատ լուրջ վերաբերվել։ Ահա 6 բան, որ  չի կարելի անել ուտելուց հետո:

 

Զբոսանք: Ուտելուց հետո զբոսանքը կարող է թթվային դիսբալանսի բերել և հանգեցնել դժվար մարսման։ Զբոսանքը կալորիաները ծախսելու հիանալի միջոց է, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս ուտելուց հետո սպասել առնվազն 15-20 րոպե՝ մինչև զբոսանքի դուրս գալը։

 

Մրգեր: Մրգերը, հայտնվելով ստամոքսում եղած ուտելիքի վրա, միայն խոչընդոտում են մարսողության բնականոն ընթացքին։ Մրգերը պետք է ուտել հաց ուտելուց 1 ժամ առաջ կամ առնվազն 2 ժամ հետո։

 

Թեյ: Այն պարունակում է թթուներ, որոնք կապում են երկաթները և չեն թողնում օրգանիզմին մարսել դրանք։ Երբ մենք թեյ ենք խմում ուտելուց հետո, մենք պարզապես նվազեցնում ենք կերածի օգտակարությունը։ Խմեք թեյ ուտելուց առնվազն 1 ժամ անց։

 

Քնել: Պառկած դիրքում մեծանում է հավանականությունը, որ ստամոքսահյութի մի մասը կծորա դեպի կերակրափող։ Հենց այդ պատճառով էլ շատ մարդիկ կերակրափողի շրջանում այրոցներ են զգում ուտելուց հետո պառկելիս։

 

Լոգանք ընդունել: Լոգանք կարելի է ընդունել ուտելուց 0.5-1 ժամ անց։

 

Ծխել: Ուտելուց անմիջապես հետո ծխելը չափազանց վատ է անրադառնում ձեր առողջության վրա։ Ծուխը գրգռում է ստամոքսը և խոչըդնոտում մարսողությանը և հանգեցնում վատ ինքնազգացողության։