6 ԲԱՆ, ՈՐ ՈՒԺԵՂ ԿԻՆԸ ՄԻՇՏ ԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

0838d9d94c56d29792a00b7291ba76e9

 

Ուժեղ կնոջ մասին կարելի է անվերջ խոսել, բայց կա միայն մեկ պարզ բացատրություն, որը նրանց տարբերում է մյուսներից. ուժեղ կանայք կյանքում շատ բաների միջով են անցնել ու չեն կորցրել հույսը: Նրանք վճռական են, խոհեմ ու մեծ սիրտ ունեն: Ահա թե ինչպիսին են ուժեղ կանայք հարաբերություններում:

 

Նա ուղղամիտ է

 

Նա կգտնի տարբերակ, որպեսզի ասի այն, ինչ ուզում է ասել: Նա չի պտտվի թեմայի շուրջ, չի ընկնի սար ու ձոր: Իր խոսքերի մեջ կարող է կտրուկ կամ կոպիտ լինել, բայց երբեք չի մեջքիդ հետևից չի գործի:

 

Նա կարողանում է ինքն իրեն պաշտպանել

 

Ուժեղ կինի գիտի իր սահմանները և դուրս չի գա դրանցից, ոչ էլ կթոնի որևէ մեկին դրանցից ներս: Նրան չեն կարող ստորացնել, ճնշել կամ հիմարի տեղ դնել:

 

Նա հավատարիմ է իր զգացմունքներին

 

Նա չի խաղում իր զգացմունքների հարցում: Եթե սիրում է, սիրում է ուժգին, եթե չի սիրում՝ ցույց է տալիս դա յուրաքանչյուր հարմար առիթով: Ուժեղ կանայք չեն վախենում ցույց տալ իրենց զգացմունքները, բայց դուք դրանց մասին կիմանաք միայն այն դեպքում, երբ արժանանաք նրա վստահությանը:

 

Նա կարող է հոգ տանել իր մասին

 

Նա կարող է առանց որևէ մեկի գլուխ բելեր այս այն գործը: Նա անկախ է, պատասխանատու և խոհեմ: Այնպես որ կապ չունի՝ կա նար կողքին տղամարդ, թե՞ ոչ, միևնույնն է, նա կգտնի իր բարեկեցության ու երջանկության բանալին: Սա չի նշանակում, թե նա չունի որևէ մեկի կարիքը, պարզապես նա չի փաթաթի իր ներկայությունն ու խնդիրները ուրիշի վզին:

 

Նա կարողանում է պատասխան տալ իր արարքների համար

 

Նա կարող է ընդունել իր սխալը ու ներեղություն խնդրել: Չի փորձի հերքել իր արարքները, բաց ճակատով կընդունի դրանք ու պատրաստ կլինի լուծել խնդիրը, պայքարել հարաբերությունների համար՝ անգամ ամենաբարդ ժամանակներում:

 

Նա չի վախենում հեռանալ

 

Եթե նա զգա, որ հարաբերություններն արդեն սպառել են իրենց, չի վախենա հեռանալ:  Նա պատրաստ է պայքարել դրանց համար, պատրաստ է չհանձնվել, բայց եթե նույնը չզգա քեզանից, բավականաչափ ուժ կգտնի իր մեջ, որպեսզի հեռանա: Ու միայն ինքը գիտի, թե ինչ ջանքեր են իրենցի պահանջվում դրա հետևանքները կրելու համար: Բայց նա կանի դա՝ շարունակելով հավատալ մարդկանց: Ու մի օր անպայման կվերականգնի իր ուժերը: