GIRLS

6 ԲԱՆ, ՈՐ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ՝ ԱՆԿՈՂՆՈՒՄ

20. 05. 2019

b874f999cfebe785d9fa33ca9b61cce9

Երբեմն լռությունն իսկապես ոսկի է: Հատկապես, եթե դուք պառկած եք անկողնում, բայց դու ուզում ես զրուցել:  Ահա մի քանի արտահայտություն, որ չի կարելի ասել տղամարդուն՝ անկողնում:

Այսքանն ու վե՞րջ: Նույնիսկ եթե դու ասում ես շատ բարեհամբույր տոնով, ոչինչ շարունակություն չի ունենա: Նա կվիրավորվի և, թերևս, ընդմիշտ:

Լավ, մի նեղվիր, յուրաքանչյուր տղամարդու հետ էլ պատահում է: Առաջին հերթին, որտեղի՞ց նման ինֆորմացիա: Երկրորդ հերթին՝ կոնկրետ ի՞նչ է պատահում: Այսինքն, նրան թվում էր, թե հենց նոր master class ցույց տվեց, բայց պարզվում է, որ իզո՞ւր:

Չափսը կարևոր չէ: Մեկընդմիշտ հիշիր՝ եթե պառկած ես տղամարդու հետ անկողնում, ապա չափսերի մասին ընդհանրապես պետք չէ խոսել: Հատկապես փո՛քր չափսերի:

Շատ լավ էր, դե  ես գնացի: Հարաբերություններից հետո տղամարդկանց ավելի շատ ժամանակ է հարկավոր ուշքի գալու համար: Այսինքն, նրա համար կարևոր է, որպեսզի հետո իրեն համբուրեն, գրկեն ու հաճոյախոսեն:

Նախկինիս հետ ամեն ինչ ուրիշ էր: Նրան կարող է թվալ, թե անկողնում երեք հոգով եք: Այդ միտքը նրան բավականին երկար ժամանակ հանգիստ չի տա:

Դու ինձ ընդհանրապես չես զգում: Սառը ցնցուղը պատրաստ է: Այսինքն ընթացքում ամեն ինչ հիանալի էր, բայց վերջում պարզվեց, որ նա անհամար սխալներ է թույլ տվել ու պետք է պատասխան տա դրանց համար: