50-ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՍ ԾԻԾԱՂԵԼ ԱՅՆ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ, ՈՐՈՆՔ 20-ՈՒՄ ՍՏԻՊՈՒՄ ԷԻՆ ԼԱՑ ԼԻՆԵԼ. ԲԵԼՈՒՉԻ

1486139684182977386

 

Մոնիկա Բելուչին 53 տարեկան հասակում շարունակում է իդեալական տեսք ունենալ՝ գրավելով տղամարդկանց սրտերը: Նա իտալական Vogue-ին պատմել է, թե ինչպես է դա նրան հաջողվում և ինչպես է փոխվել կյանքը 50-ից հետո:

 

645x450-1519762071961

 

Գեղեցկության մասին

«Կարող է պարզ հնչել, բաց գեղեցիկ լինելու համար կարևոր է լավ քնելը, շատ ջուր խմելը և ինքնակրթությամբ զբաղվելը, չէ՞ որ գեղեցկությունը միայն արտաքինը չէ, այլ նաև ներքինը: Ինձ դուր է գալիս ամեն ինչի մասին կարդալ: Վերջին գրքերից մեկը եղել է դիետայի մասին, որն ընտրվում է արյան խմբին համապատասխան, հենց դրա համաձայն եմ ես հիմա սնվում: Ես արյան առաջին խումբ ունեմ, այնպես որ ինձ համար օգտակար են սպիտակուցը, բանջարեղենը, իսկ ահա ածխաջրերից փորձում եմ խուսափել: Կարծում եմ, որ գեղեցկությունը նվեր է. բայց այն պահպանելը դժվար է: Իսկ երբեմն այն կարող է նաև խանգարել՝ նամանավանդ կինոյում: Այն կարծես դիմակ լինի, որից դժվար է ազատվել էմոցիաներդ ցուցադրելու համար»:

805bf60f08f793d26e80a1701f1e01ac

 

Տարիքի ու հորմոնների մասին

«50 տարեկանում դու կարող ես ծիծաղել այն բաների վրա, որոնք 20 տարեկանում քեզ ստիպում էին լաց լինել: Այս տարիքում որոշակի թեթևություն կա: Բոլոր կանայք մեծանում են այն մտքով, որ վերարտադրողական տարիքի ավարտով ավարտվում է նաև կյանքը: Բայց դա բոլորովին այդպես չէ: Ես հավատում եմ, որ մենեոպաուզան ազատություն է: Այդ պահից հետո կինն այլևս հորմոնների գերին չէ՝ հիմա  արդեն նա է դրանք կառավարում, այլ ոչ թե դրանք իրեն: Ես մինչև հիմա ուզում եմ նոր բան սովորել, նոր պրոեկտներ սկսել: 20 տարեկանում ես երբեք չէի մտածի, որ 50 տարեկանում ամեն ինչ այսպես կլինի՝  ակտիվ աշխատանք, առաջարկություններ և նույնիսկ ավելի հետաքրքիր դերեր, քան նրանք, որոնք ես ունեցել եմ երիտասարդ ժամանակ»:

w2000

 

Մայրության մասին

«Իմ կիրքն իմ աղջիկներն են, հետո իմ աշխատանքը, իմ հետաքրքրությունները: Բայց, մինույն ժամանակ, ես չեմ կարող ապրել առանց այն պահերի, երբ կարող ես նստել լռության մեջ միայնակ: Այդպիսի ինտիմ րոպեները հիմա անթույլատրելի շքեղություն են: Մենք հոգնած ենք՝ ֆիզիկապես հոգնած: Կանայք, ովքեր ընդունում են աշխատանքից հրաժարվելու, տանը նստելու ու երեխաներին դաստիարակելու որոշում, պետք է դրա դիմաց գումար ստանան, որովհետև նրանց աշխատանքը կարևոր է հասարակության համար: Աղջիկներիս ծնվելուց հետո ես արդեն նիհար չէի, որովհետև շատ երկար եմ կերակրել կրծքով: Ես գիտեմ աղջիկների, ովքեր արդեն 3 ամսից հետո այնպիսի տեսք ունեն, ինչպես մինչև հղիությունը: Ինձ մոտ այդպես չէր, ու ես երջանիկ եմ»:

9f68a373074e81b803aac95b42171f3e (1)