FITNESS

5 ՕԳՏԱԿԱՐ ՄԹԵՐՔ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՔԵԶ ՆԻՀԱՐԵԼ

04. 10. 2019

6-sovetov-kak-priderzhivatsya-pravilnogo-pitaniya-v-ofise-1838-6038 (1)

Վարսակի փաթիլներ, յոգուրտը, սմուզի. կարծես  իդեալական նախաճաշ լինի: Դիետոլոգներն ու բժիշկները հավատացնում են, որ դա այդպես չէ: Ահա 5 մթերք, որոնք ընդունված է օգտագործել ու անվերապահորեն համարել օգտակար: Բայց դրանցից յուրաքանչյուրն ունի մեկ կարևոր թերություն. դրանք  սննդարար չեն, ուստի կարող են առաջացնել չափազանց շատ ուտելու ցանկություն: Ինչպես դրանից խուսափել:

Աղցան: Իհարկե, կանաչ աղցանը օգտակար է, բայց մթերքների ոչ բալանսավորված համադրությունը կարող է գրգռել ախորժակը, և այդպիսի սնունդից հետո ավելի շատ քաղց կզգաք: Ուստի, դիետոլոգ Դուն Ջեքսոն Բլանթերը խորհուրդ է տալիս խառնել կանաչին սպիտակուց /օրինակ, սաղմոն կամ հավ/ և օգտակար ճարպեր /ավոկադո, ձիթայուղ կամ կոշտ պանիր/ պարունակող մթերքների հետ:

Ամբողջ հացահատիկային մթերքներ: «Հացը, թեկուզ ամբողջական ցորենից պատրաստված, ունի բարձր գլիկեմիկ ինդեքս ու բարձրացնում է շաքարավազի մակարդակը արյան մեջ ավելի շատ, քան Snickers բատոնը»,-վստահեցնում է բժիշկ ու «Grain Brain» բեսթսելլերի հեղինակ Դեվիդ Փերլմութթերը: Դա բացատրվում է նրանով, որ ցանկացած թխուկ չափազանց շատ ածխաջրեր է պարունակում, որոնք բարձրացնում են ինսուլինի քանակը, ինչը կարող է հանգեցնել ճարպակալման, իսկ արդյունքում` նույնիսկ շաքարային դիաբետի: Այլ կերպ ասած, ածխաջրերը վերածվում են գլյուկոզայի, իսկ դրա ավելցուկը օրգանիզմը պահեստավորում է ճարպի տեսքով: Իսկ գլյուկոզայի ու ինսուլինի կտրուկ ցատկերը, բացի այլ բաներից, առաջացնում են քաղցի նոպաներ:

Ցանկացած տեսակի փաթիլներ: Որքան էլ օգտակար ու «առողջ» լինեն դրանք, երկար ժամանակով չեն հագեցնի ձեր քաղցը: Դրանցում չկա բավականաչափ… ջուր: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ ջուր պարունակող մթերքներն ավելի սննդարար են»,-նշում է դիետոլոգ Դոունը: Չոր փաթիլների փոխարեն նախաճաշին ավելի լավ է ընտրել ջրով պատրաստված կամ երեկոյան ջրով/նուշի կաթով թրջած  վարսակի շիլա:

Կանաչ սմուզիներ: Թարմ կանաչիով ու բուսային կաթով կանաչ սմուզիները օգտակար են առողջությանը: «Բայց եթե ուզում եք հագենալ, ապա կալորիա խմելը նույնը չէ, ինչ ստանալ դրանք պինդ սննդից, որը կարելի է ծամել»,-բացատրում է Դոուն Բլանթերը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  հեղուկներից եկող կալորիաները մեր օրգանիզմն այլ կերպ է ընկալում, քան նրանք, որոնք ստացվում են պինդ տեսքով: Այդ պատճառով Դոունը խորհուրդ է տալիս հաճախ օգտագործել սմուզիներ` բոուլի տեսքով` համատեղելով դրանք ընկույզի կամ ցորենազգիների հետ:

Յոգուրտ: Նույն սկզբունքը գործում է նաև յոգուրտի դեպքում: Առաջին հայացքից, այն սպիտակուցի, կալցիումի ու պրոբիոտիկների լավ աղբյուր է: Բայց համային հավելումներովու շաքարավազով յուղազրկված յոգուրտի մի քանի գդալը դժվար օրգանիզմին շատ օգուտ տան: Դոուն Բլանթերը խորհուրդ է տալիս համատեղել յոգուրտը այլ մթերքների հետ` ընկույզ կամ հատապտուղ: Իսկ յուղազրկվածի փոխարեն ավելի լավ է ընտրել հունական յոգուրտ` առանց բուավետիչների:

Աղբյուր` harpersbazaar.com.ua