5 ՓԱՍՏ ԴԵՄՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ՔԵԶ ՇՈԿԻ ԿԵՆԹԱՐԿԵՆ

284a2668384e3d490077a1c3aef9b556

 

Վստա՞հ ես, որ ամեն ինչ գիտես քո քթի, աչքերի, թարթիչների ու մաշկի մասին: Եթե տպավորվող մարդ ես, ապա ավելի լավ է չկարդաս այս հրապարակումը, որովհետև այստեղ ներկայացված է ողջ ճշմարտությունը քո դեմքի մասին՝ տեղ-տեղ ծիծաղելի, տեղ-տեղ՝ վախենալու, բայց, ընդհանուր առմամբ, զարմանալի:

 

Քո բերանի մեջ ոսկոր կա: Այն հենց այդպես էլ կոչվում է՝ լեզվի տակի ոսկոր: Դա ոչ մեծ ոսկոր է, որը գտնվում է լեզվի մկանների տակ: Դրան են կապված պարանոցի մի քանի մկան: Իմանալ դրա մասին կարող ես ռենտգենային լուսանկարների միջոցով: Այն լեզվի համար խարիսխի դեր է կատարում՝ թույլ տալով դրա հետևի մասին իր տեղում մնալ, քանի դեռ լեզվի մյուս հատվածը շարժվում է:

1

Քո դեմքի վրա սարդեր են ապրում: Այո, հաճելի նորություն չէ, բայց քո դեմքի վրա ապրում է ամենաքիչը երկու տեսակի սարդանման գոյացություն: Կարող ես չշոշափել այտերդ, դրանք, միևնույն է, չափազանց փոքր են և քո շոշափումներով դրանց չես վախեցնի: Մի անհանգստացիր, դրանք քեզ չեն վնասի: Եթե միայն դրանց քանակը չշատանա, այլապես կարող են վարդագույն ակնեի պատճառ դառնալ: Բայց այս նորությունը նաև իր լավ կողմն ունի՝ դու երբեք միայնակ չես)))

57a0c444bda687fd350b3a1d5d71c3c0

Քո քթածակերից մեկն ավելի ակտիվ է: Այդ քթածակով ավելի մեծ քանակությամբ օդ է անցնում: Եվ այն կարող է փոփոխվել օրվա ընթացքում: Շատ բան կախված է այն բանից, թե ինչ ես դու շնչում: Գիտնականները պնդում են, որ օդի տարբեր հոսքը ակտիվ ու երկրորդ քթածակի միջև օգնում է ուղեղին տարբերել հոտերի տեսակները: Ուզո՞ւմ ես փորձել: Նայիր քթածակերիդ ներքևից և շնչիր, կտեսնես, որ դրանցից մեկն ավելի շատ է փոքրանում, քան մյուսը:

3

 

Վերին թարթիչներն կրկնակի շատ են, քան ստորին թարթիչները: Միջինը յուրաքանչյուր մարդ ունի 200 վերին և 100 ստորին թարթիչ: Դրանց քանակն անընդհատ փոխվում է, որովհետև որոշ թարթիչներ թափվում են, իսկ մյուսները՝ մնում: Այս փուլը 4-8 շաբաթ է տևում:

4

Քո բերանի մեջ ավելի շատ մանրէներ կան, քան աշխարհում՝ մարդ: Մոտ 20 մլր մանրէ հարմարավետ ապրում է քո լեզվի վրա: Դրանք քո բնության անբաժանելի մասն են:

056f195386ff89a744f5aa97da3633cf