SHOW BISS

5 ՑԱՆԿԱԼԻ ԱՐՔԱՅԱԶՆ, ՈՒՄ ՍԻՐՏԸ ԴԵՌ ԱԶԱՏ Է

02. 06. 2018

Խոստովանիր, որ երբ իմացար Անգլիայի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սիրո մասին, կորցրիր երբևէ թագը կրելու հույսդ։ Բայց, ինչպես ասում են, աշխարհը չի սկսվում ու ավարտվում Հարրիով:

 

Աշխարհում դեռ այնքան գեղեցիկ արքայազներ կան և որ ամենակարևորն է՝ չամուսանացած: Այնպես որ ծանոթացիր արքայական 5-յակին:

 

Լյուքսեմբուրգի արքայազն Սեբաստիան

26-ամյա արքայազնը թագավորական ընտանիքի ամենակրտսերն է: Ազատ տիրապետում է
անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներին: Երիտասարդը շատ է սիրում
ճանապարհորդել և հետաքրքրված է արվեստով: Բացի դա, նա զբաղվում է ռեգբիով և
լեռնագնացությամբ:

Լյուքսեմբուրգի արքայազն Սեբաստիան

Դուբայի արքայազն Համդան

Համաձայնիր, որ Համդանը նման է Ալադդինին: 35-ամյա երիտասարդը բազմաթիվ հետաքրքրություններ ունի, նա զբաղվում է հեծանվային սպորտով, ձկնորսությամբ, թռչում օդապարիկով և այլն: Բացի դա, արքայազնը բանաստեղծություններ է գրում ու սիրում է կենդանիներին  ( նա ուղտեր, վագրեր, ձիեր ունի): Երկրագնդի ամենացանկալի ամուրիներից մեկը նաև շատ ժամանակ է հատկացնում բարեգործությանը:

2. Դուբայի արքայազն Համդան 2

 

Արքայազն Լորենցո Բորգեզե

Դժվար է հավատալ, որ այս 45-ամյա գեղեցիկ իտալացին դեռ ամուսնացած չէ: Նա մասնակցել է «Ամուրի» շոուին, սակայն այդպես էլ չի գտել իր սրտի տիրուհուն: Ներկայումս նա ապրում է Նյու Յորքում՝  զբաղվելով սեփական բիզնեսով։

3. Արքայազն Լորենցո Բորգեզե

 

Հորդանանի արքայազն Հուսեյն Իբն Աբդալլա

22-ամյա Հուսեյնը  Instagram-ում միլիոնավոր հետևորդներ ունի, իսկ նրա ամենաատիվ հետևորդներն ամեն օր խնդրում են հորդանանյան գեղեցկադեմ երիտասարդին ամուսնանալ իրենց հետ։ Նրա առջև իսկապես դժվար է դիմակայել. ժպիտ, իդեալական մարմին և միլիոնների հասնող ունեցվածք։ Նա նաև ամենաերիտասարդն է նրանցից, ով երբևէ գլխավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Հորդանանի արքայազն Հուսեյն Իբն Աբդալլա

 

Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպ

Ֆիլիպը հունական թագավոր Կոնստանտին II-ի կրտսեր որդին է։ Նա ապրում է Նյու Յորքում, չի սիրում աղկոտ երեկույթներ: Կրթված երիտասարդը սիրում է ֆուտբոլ, լող, նկարչություն, պատմություն:Այժմ 32-ամյա գեղեցկադեմ երիտասարդը զբաղվում է բարեգործական ֆոնդի զարգացմամբ։ Նա չի շտապում ամուսնանալ՝ վստահեցնելով, որ արժանի աղջիկ է փնտրում, և կարևոր չէ նրա երակներում թագավորական արյուն է հոսում, թե՞ ոչ:

Swedish Royal Wedding - Stockholm