WOMAN

5 ՏԵՍԱԿ ՏՂԱՄԱՐԴ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ՀԵՌՈՒ ՄՆԱՍ

01. 12. 2018

d9616787d62004f83b985e1baaec3be6

Ահա 7 նշան, որ տղամարդը հոգեբանական բռնակալ է:

Նա անտեսում  է անձնական սահմանները: Նրան հետաքրքիր չէ, թե որտեղ է սկսվում ու ավարտվում քո անձնական սահմանը: Ըստ նրա՝ նա իրավունք ունի անել այն, ինչ իր սիրտն է ուզում: Նա դիպչում է քեզ, երբ ինքն է ուզում, ժամանակ է անցկացնում քեզ հետ, երբ իրեն է հարմար:

Նա կոպիտ ու դաժան է երեխաների ու կենդանիների հանդեպ: Անօգնականների հանդեպ վերաբերմունքն է հենց ցույց տալիս մարդու էությունը: Եթե նա ունակ է դաժան ու կոպիտ լինել փոքրիկ երեխաների ու կենդանիների նկատմամբ, ապա կարող է ամեն բան էլ անել:

Նա թքած ունի քո զգացմունքների, ցանկությունների, խնդրանքների վրա: Նույնիսկ մի փորձիր խոսել քո ցավերի, վախերի մասին: Ոչինչ չի շարժի նրա խիճը: «Հերիք է նվնվաս», «Գլուխս մի տար». միայն  այս պատասխանները կլսես:

Նա միշտ քննադատում է քեզ: Նա միշտ խոսում է քո մեծ փորի, կնճռոտված ճակատի, աչքերի տակի պարկերի ու տարիքի մասին: Երեխաներին դու սխալ ես դաստիարակում, քեզ չես խնամում: Գեղեցիկ հագուստներ չունես, համեղ չես պատրաստում և այդպես շարունակ…

Նա ձգտում է վերահսկել քեզ: Նա պետք է ամեն ինչ իմանա՝ ուր ես, ում հետ, ինչի համար, մինչև երբ: Ընտանեկան բյուջեն կառավարվում է միայն նրա կողմից, դու հաշվետու ես ձեր ամեն քայլի համար: