WOMAN

5 ՍԽԱԼ, ՈՐ ԷԺԱՆԱԳԻՆ ՏԵՍՔ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՂՋԿԱ ԴԵՄՔԻՆ

07. 11. 2018

549e27e089ae7cc313b7ee210bad89a5

Բոլորս լսել ենք խորհուրդներ, թե «Ինչպե՞ս թանկարժեք տեսք ունենալ»,  «Ինչպե՞ս դիմահարդարման միջոցով 10 տարով երիտասարդանալ», բայց դիմահարդարման հակառակ ազդեցության մասին միշտ չէ, որ նշվում է: Դիմահարդարումը մեծ ուժ է. մի կողմից, այն կարող է աղջկան իսկական լեդի դարձնել, իսկ մյուս կողմից՝ ոչնչացնել նրա ողջ շարմը և էժանագին տեսք հաղորդել:  Ահա այն 5 սխալները, որոնք փչացնում են կերպարդ ու գեցեցկությունդ:

Շրթներկ: Ուղիղ ու հստակ կոնտուրը շրթներկի համար հազվադեպ երևույթ է, բայց եթե նույնիսկ դուրս եք եկել շուրթերի սահմանից, դա այքան ահավոր չէ, որքան շրթներկը՝ ատամների վրա: Որքան հաճախ է պատահում, երբ ծանր օրվանից հետո հանկարծ տեսնում եք հայելու մեջ, որ շրթներկը լղոզվել է:

Չափազանց մուգ հոնքեր: 2018թ. թրենդները պնդում են, որ նորաձև է բնականությունը և դա վերաբերվում է ամեն ինչին: Հատկապես՝ դիմահարդարմանը. հոնքերը պետք է լինեն վարսերի երանգին համապատասխան: Նույնիսկ եթե ուզում եք smoky eyes անել, հոնքերը պետք է մաքսիմալ բնական լինեն:

Տարբեր գույների դեմք ու պարանոց: Սա, թերևս, ամենատարածված սխալն է: Նույնիսկ եթե իդեալական նստեցրել եք տոնը և ամեն ինչ ներդաշնակ տեսք ունի, եթե պարանոցի տոնն ու գույնը տարբերվեն, ապա դա, մեղմ ասած, սխալ է:

Անգույն շուրթեր: Խոսքը 2000-ականների թրենդի մասին է, երբ շուրթերին տոնային քսուք էին անում: Այսօր դժվար է պատկերացնել, որ շուրթերը կարելի է թաքցնել կամ փոքրացնել: Դա ֆանտաստիկայի ժանրից է:

Չափազանց բաց կոնսիլյեր: Աչքերի տակի սպիտակ շրջանները նույնքան ահավոր են, որքան կապույտ շրջանները, որոնք փորձում եք թաքցնել: «Ավելի բաց երանգի կոնսիլյեր օգտագործելու» խորհրդից ճիշտ օգտվելու համար արժե հիշել, որ կոնսիլյերը կարող է մաքսիմում 1-2 երանգով բաց լինի տոնային քսուքից: Բացի դա, մի մոռացեք նաև այն լավ տարածել: