FASHION

5 ՈՃԱՅԻՆ ԻՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՔՈ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆՈՒՄ

10. 08. 2018

collage

 

Բոլորովին պարտադիր չէ գնել այս բոլոր իրերը, ընտրեք ձեզ հոգեհարազատ 1-2 թրենդ:

 

Բոտիլիոն՝ վայրի պրինտով: Վայրի պրինտը շատ դժվար է համադրել կերպարի հետ: Առաջարկում ենք մեկ տարբերակ. փորձեք կրել այս տեսակ կոշիկ, շարֆ կամ պայուսակ:

1

Մետաքսե կամ ատլասե բլուզ: Ատլասե  կամ մետաքսե իրերը մշտապես շքեղություն են հաղորդում կերպարին: Թրենդային են ալիքներով վերնաշապիկները:

2

Միդի-կիսաշրջազգեստ: Սա այս տարվա ամենանորաձև կիսաշրջազգեստն է: Մոռացված երկարությունը ռեվանշ է վերցրել՝ այն էլ ինչպիսի:

3

Գծավոր վերարկու: Գծերն այս տարվա ամենթրենդային պրինտերից մեկն են: 2019թ. այն ևս թրենդային է լինելու, այնպես որ այս գնումը շահավետ ու ոճային կլինի:

4

Պաստելային երանգի շարֆ: Եթե չեք կարողանում տրամադրվել ու գնել պաստելային երանգի վերարկու, ապա ձեռք բերեք բաց վարդագույն կամ բեժ շարֆ: Այն անպայման ոճային տեսք կհաղորդի ձեր աշնանային կերպարին:

5