GIRLS

5 ՆՈՐԱՁև ՍԱՆՐՎԱԾՔ ԵՐԿԱՐ ՎԱՐՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13. 02. 2019

3925f1d96b757765ec99a28dbb8ca8ec

Հոլիվուդի գլխավոր գեղեցկուհիներից մեկը` Բլեյք Լայվլին ոճի խորհրդանիշ է համարվում: Նա, ի դեպ, ոճաբան չունի: Դերասանուհին հիանալի ճաշակ ունի: Կարմիր գորգի համար նախատեսված նրա կերպարները միշտ մանրամասն մտածված են, իսկ սանրվածքներըը` անթերի ու օրիգինալ: Ահա հինգ սանրվածք, որ նախատեսված են երկար վարսեր ունեցող աղջիկների համար:

Անփույթ հյուսք: Դերասանուհին շատ է սիրում հյուսքեր: Նա հաճախ է ընտրում հենց այս տարբերակը: Այս լուծումը հիանալի որոշում է նրանց համար, ովքեր սիրում են ավելի հանգիստ կերպար:

1

Բարձր պոչ: Այս սանրվածքը վիզուալ ձգում է դեմքն ու երկարացնում պարանոցը:

2

Սանրվածք «Մալվինա»: Այս ռոմանտիկ սանրվածքը համատասխանում է նրանց, ովքեր ընտրում են ոչ միայն զգեստներ, այլ նաև սպորտային շքեղ կերպարներ:

3

80-ականների գանգուրներ: Ուսերից ներքև հասնող մի փոքր անփույթ գանգուրներ կարելի է ստանալ երեկոյան մազերը հյուսելով:

4

Հիփփի: Դերասանուհին անտարբեր չէ այս ոճի դետալների հանդեպ: Նրա ամենահայտնի սանրվածքներից մեկը ծաղկային պսակի տեսք ունեցող այս տարբերակն է:

5