SHOW BISS

5 ՆՈՐԱՁև ՈՒ ՈՃԱՅԻՆ ՊԻՋԱԿ՝ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

14. 05. 2019

29400847_545656372485941_8111589137758289920_n

Պիջակները գարնանային look-երի ոճային մասն են կազմում: Դրանք այսօր կարելի է համադրել թե՛ բարձրակրունկների, թե՛ կեդերի հետ: Citrus.am-ը ներկայացնում է հայ հայտնիների ոճային ու նորաձև պիջակները:

Վարդա: Պարուհի Վարդան կրում է սպիտակ եզրերով սև պիջակ: Այս մոդելը, թեև, խիստ տեսք է հաղորդում կերպարին, բայց, այնուամենայնիվ, այն կարելի է համադրել սպիտակ կեդերի հետ նաև:

54513389_510612326428858_627670366062495051_n

Սոֆի Մխեյան: Սոֆին կրում է մոխրագույն վանդակավոր պիջակ: Այս մոդելը ընդգծում է Սոֆիի պրակտիկ ոճը: Պիջակը oversize է, որը վերջին ժամանակահատվածում շատ թրենդային է:

53901033_2090570594325903_3501491819818474706_n

Աստղիկ Սաֆարյան: Աստղիկի look-ը, ինչպես միշտ, ոճային է: Երգչուհին կրում է մուգ կապույտ պիջակ և տաբատ՝ համադրելով այն նորաձև գլխարկի հետ:

45482881_725733717786314_3802626052571612084_n

Արմինկա: Արմինկան ընտրել է կանացի ու էլեգանտ պիջակ: Մոդելին յուրահատուկ տեսք են հաղորդում թևերը: Այս պիջակը  էլեգանտ ու կանացի տեսք կհաղորդի քո կերպարին:

29416846_951180245048037_2826651830153379840_n

Անահիտ Սիմոնյան: Անահիտը ընտրել է երկար պիջակ՝ նորաձև պրինտով: Վանդակավոր թրենդային պրինտը լրացնում են նաև գունային համադրությունը և խոշոր աքսեսուարը:

47582714_775988129403374_8714057871498632198_n