SHOW BISS

5 ՆՈՐԱՁև ՈՒ ԿԱՆԱՑԻ LOOK՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԱՂՋԿԱ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

16. 05. 2019

20190514_171224

Այս օրերի ամենաքննարկվող թեման, թերևս, պտտվում է «Հայաստանի գեղեցկուհի» մրցույթի ու դրա հաղթող Հայկուհի Մաթևոսյանի շուրջ: Աղջիկն արդեն հասցրել է զգալ հայտնի լինելու դժվարությունները. մրցույթից հետո ակտիվ քննարկվում են նրա արտաքին տվյալները և խոսվում հնարավոր պլաստիկ վիրահատությունների մասին:

Անդրադառնալով իր արտաքին տեսքին վերաբերվող մեկնաբանություններին՝ աղջիկը վստահեցրել է, որ պլաստիկ որևէ միջամտության չի դիմել, պարզապես մրցույթի ժամանակ սխալ տեղ էր կանգնել, լույսի խնդրի պատճառով քիթը երկար էր երևում: Նրա խոսքով՝ նաև շուրթերն են բնական:

Citrus.am-ը որոշել է ուսումնասիրել Հայկուհու ինսթագրամյան լուսանկարները և առանձնացրել մի քանի նորաձև look:

Կաշվե իրերը վերջերս շատ նորաձև են: Սև կաշվե տաբատը համադրված է կաշվե խակի բաճկոնի հետ: Կերպարն այս դեպքում լրացված է լայնեզր գլխարկով, որը կերպարին կանացիություն է հաղորդում:

20190514_171248

Սև երկար զգեստն իրականում գայթակղիչ տեսք ունի խոր բացվածքի շնորհիվ: Կերպարը ոճային են դարձնում նորաձև պայուսակը ու օրիգինալ զարդը:

20190514_171308

Շքեղ երեկոյան զգեստը կարելի է կրել որևէ միջոցառման ժամանակ:

20190514_171320

Այս կերպարն առօրյա ոճի համար է: Այն պարզ է ու լակոնիկ: Բայց, միևնույն ժամանակ, գրավիչ՝ շղթայով տոպի շնորհիվ:

20190514_171333

Դասական ու էլեգանտ look, որը կարելի է կրել ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ որևէ միջոցառման ժամանակ: Հայկուհին ընտրել է սպիտակ total look:

20190514_171345