SHOW BISS

5 ՆՈՐԱՁև ԳԱՐՆԱՆԱՅԻՆ LOOK՝ ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ (PHOTO)

13. 05. 2019

32047447_1362170040549509_984265839769288704_n

Նա միշտ երգում է իրեն հարազատ ոճով միայն, ներկայանում նորաձև կերպարներով և չի մոռանում ինսթագրամյան իր հետևորդներին ուրախացնել իր ու փոքրիկ դստեր համատեղ լուսանկարներով:

Citrus.am-ի դիտակետում այսօր հայկական շոու բիզնեսի ամենաոճային երգչուհիներից մեկն է: Անուշիկ Ալավերդյանի ինսթագրմյան էջն ուսումնասիրելով՝ գտել ենք գարնանային մի շարք նորաձև look-եր, որոնք կարող են քո ոգեշնչման աղբյուրը դառնալ:

Ջինսը միշտ լավ գաղափար է. թերսև, այս մտքով է առաջնորդվել Անուշիկը՝ ներկայանալով ջինսե ոճային վերնաշապիկով, տաբատով և սպորտային կոշիկներով:  Քեզ դուր կգա այս կերպարը, եթե ջինսի սիրահար ես:

52427010_2293231820920041_4250577798751091974_n (1)

Սպիտակի ու բեժի համադրությունը շատ գեղեցիկ տեսք ունի: Այս մի փոքր արդեն երեկոյան կերպարով կարելի է ներկայանալ նաև գործնական հանդիպումների:

53698673_998486067205836_480596051128945587_n

Սպիտակ լայն պիջակ, ջինսե լայն տաբատ և նուրբ բարձրակրունկներ: Եթե սիրում ես փորձարկումներ անել, ապա համարձակ ազատություն տուր երևակայությանդ:

57258368_128393601666858_6850297934850017380_n

Գծավոր լայն տաբատ և սովորական սև բլուզ. Անուշիկն այս անգամ շեշտը դրել է դասական սև ու սպիտակի համադրության վրա՝ ներկայանալով լակոնիկ, բայց, միևնույն ժամանակ, արտահայտիչ կերպարով:

32374035_192034934758444_3323336116144177152_n

Այս տարի շատ նորաձև են բեժի երանգները: Երգչուհին մի փոքր ֆրանսիական կերպար է ստացել՝ բեժի ու կարմիրի համարդությամբ:

5